Ադելը իր ընկերոջ՝ Ռիչ Փոլի հետ, մասնակցել է երեկույթի (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգչուհի Ադելը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Եվ եթե մի քանի օր առաջ համացանցի օգտատերերը կշտամբում էին Ադելին երկրպագուների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, ապա այսօր նրանք քննարկում են իր ընկերոջ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ հազվագյուտ լուսանկարը, որը հայտնվել է Instagram-ում։
Անցած շաբաթվա վերջին Ադելը և Ռիչ Փոլը ներկա են եղել մոդել Քեյթ Բոքի և բասկետբոլիստ Քևին Լավի հարսանիքին։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, երգչուհին ներկայացել է Alexander McQueen-ի 6900 եվրո արժողությամբ զգեստով։ Փոլն ընտրել է դասական սմոքինգ:
Հայտնիները ծանոթացել են մի քանի տարի առաջ ընդհանուր ընկերների միջոցով, սակայն նրանց սիրավեպը հայտնի է դարձել միայն անցած ամառ։ Այս տարի զույգը հետևորդներին ասել է, որ 58 միլիոն դոլարով գնել է Բևերլի Հիլզում գտնվող առանձնատունը, որը նախկինում պատկանել է դերասան Սիլվեստր Ստալոնեին:
Ադելը նախկինում ամուսնացած էր ամերիկացի գործարար Սայմոն Քոնեցկիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ինը տարեկան որդի՝ Անջելոն։