Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից 

Արմեն Գևորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը»․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը կռիվ է գցել իշխանությունների «տանը»։ Օրերս ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամներ Վահե Հակոբյանի եւ Իշխան Սաղաթելյանի հարցում ընդունած որոշման մասին։ Առաջիկայում Հակոբյանին կզրկեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին անվստահություն կհայտնեն։

Բայց ընդդիմությունից նշված երկուսը չէ միայն, որ պաշտոն ունեն․ «Հայաստան» խմբակցությունից՝ Արմեն Գեւորգյանը, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը նույնպես հանձնաժողովներ են նախագահում, առաջինը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, երկրորդը՝ մարդու իրավունքների պաշտպանության։

Թվում էր, թե ընդդիմության հարցում կայացրած քաղաքական որոշումը պետք է տարածվի բոլորի վրա, քանզի ՔՊ-ականները գործընկերների նկատմամբ պատժամիջոցների որոշում կայացրին այն բանից հետո, երբ նրանք քաղաքական պայքարի դուրս եկան փողոց եւ երկու ամսից ավելի խորհրդարան չեն գնում։ Իշխող խմբակցությունում, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են ծավալվել ընդդիմադիրների պաշտոնազրկման հարցի հետ կապված։

Մեծամասնությունն անակնկալի է եկել՝ տեսնելով, որ իրենց շարքերում ընդդիմության եռանդուն պաշտպաններ կան։ Մեզ պատմեցին, որ արմատականները փորձել են համոզել, որ որոշումը քաղաքական է, ուստի պետք է տարածվի բոլորի վրա, առավել եւս Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդուն՝ Արմեն Գեւորգյանին խնայելը կարող է հասարակության համար տարընկալումների տեղիք տալ, սակայն վերջինիս ատամներով պաշտպանել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը ղեկավարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, Արմեն Գեւորգյանն այդ պատվիրակության անդամ է։ Ռուբինյանի արգումենտը եղել է այն, որ Գեւորգյանը պետության համար օգտակար գործ է անում միջազգային արենայում, եւ չարժե նրան նեղացնել ու թշնամացնել իրենց հետ։

ԱԺ փոխխոսնակի հետ համաձայնողներ էլ են եղել, նրանք էլ իրենց փաստարկներն են ներկայացրել, որ Գեւորգյանը հայհոյախոս չէ, զուսպ է իշխանության նկատմամբ եւ այլն։ Ինչը չես ասի Իշխան Սաղաթելյանի մասին, իսկ Վահե Հակոբյանի՝ Սյունիքում կազմակերպած «սյունյաց ողջույնի» օպերացիան Փաշինյանը չի մարսում պատերազմից ի վեր։

Արմեն Գեւորգյանին պաշտոնից զրկել-չզրկելու քննարկումը տեղ-տեղ այնքան է թեժացել, որ ՔՊ-ականները փոխադարձ կսմիթներ են ուղղել միմյանց հասցեին, որոշ պատգամավորների զրկել են ձայնի իրավունքից։ Իսկ Գեւորգյանի դեմ լոբբինգի առաջամարտիկները եղել են Վահագն Ալեքսանյանն ու Արփի Դավոյանը։

Նրանց հետ համակարծիք է եղել նաեւ ԱԺ նախագահը։ Հայտնի նիստում այդպես էլ որոշում չի կայացվել, ավելի ճիշտ՝ կայացվել է միայն Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի վերաբերյալ, որից հետո լուրեր տարածվեցին, թե Գեւորգյանի հարցը կքննարկեն մեկ օր անց։ Մի քանի օր է անցել, սակայն ՔՊ-ում խմբակցության նիստ չեն հրավիրել, ամենայն հավանականությամբ՝ չեն էլ հրավիրի, Թովմասյանի ու Գեւորգյանի հարցը կարելի է փակված համարել։ Նրանց որոշել են պահել իրենց կողքին։

Ի դեպ, Թագուհու հարցում հրապարակային պաշտպաններ գրեթե չեն եղել, միայն կցկտուր հիշել են, որ նա պայքարի օրերին խորհրդարան է եկել, հանձնաժողովի նիստեր է անցկացրել, սակայն որոշում կայացնելիս մեծամասնությունը խնայել է նրան։ Բացի այդ, ՔՊ-ում չեն ուզում մինչեւ սեպտեմբեր սպասել, եւ հնարավոր է հենց այսօր արտահերթ նիստով գործընթացը գլուխ բերեն։ Մյուս կողմից՝ ընդդիմության ճամբարում վստահ են, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ հրաժարվի հանձնաժողովի նախագահությունից։ Մինչդեռ Թագուհի Թովմասյանն այս օրերին խոր ընդհատակ է անցել։

Դեռեւս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին առաջարկում էր շտապ քննարկել մանդատները վայր դնելու հարցը, քանի որ, պատգամավորի կարծիքով, «երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր»։ Այդ օրերին նման հայտարարությունն ընդդիմությունը շատ վատ ընդունեց։

Բնական հարց ծագեց՝ իսկ ինչո՞ւ դուք վայր չեք դնում մանդատները։ Իսկ հիմա, երբ իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, իշխանությունն էլ իր ընդդիմադիր գործընկերներին՝ Հակոբյանին ու Սաղաթելյանին է պաշտոնազրկում, իսկական պահն է եկել մանդատը դնելու, գոնե՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու, սակայն Թովմասյանի ծպտունը չի լսվում։

Մեր հարցերի պատասխանը երեկ չհաջողվեց ստանալ, Թովմասյանն անպատասխան թողեց մեր զանգերը։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե խտրական վերաբերմունք են դրսեւորում ընդդիմադիրների նկատմամբ։

«Քվեարկության արդյունքում նման որոշում ենք ընդունել, ի՞նչ խտրական վերաբերմունքի մասին է խոսքը»,- տարակուսեց Աղազարյանը։ Ասաց, որ քննարկել են հարցը, մեխանիկական մոտեցում չեն դրսեւորել, որոշումը կայացրել են փաստարկված․ «Տնտեսական հանձնաժողովի զբաղվածության աստիճանը շատ բարձր է, իսկ մյուս երկու հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը՝ համեմատաբար թեթեւ, ուստի բացակայությունները չպետք է ազդեին աշխատանքների կազմակերպման որակի վրա, այսինքն՝ էապես չեն ազդել, ինչը չենք ասի տնտեսական հանձնաժողովի մասին»։

Հիշեցրինք, որ հանձնաժողովը, այդուհանդերձ, նիստեր արել է։ «Խնդիրն այն է, որ հանձնաժողովի նախագահն է ղեկավարում եւ հանձնարարականներ տալիս փորձագիտական խմբին եւ օգնականներին։

Նման դեպքերում ողջ ինստիտուտը վեր է ածվում անգործունյա կառույցի, որը պետական բյուջեից փող է ստանում։ Ճիշտ է, մենք նիստեր արել ենք, բայց դրանք ուղեկցվել են բազմաթիվ խոչընդոտներով»։

Ի տարբերություն այլ ՔՊ-ականների, Աղազարյանն անկեղծորեն խոստովանեց, որ այս պահին փակված է թե՛ Գեւորգյանի, թե՛ Թովմասյանի պաշտոնազրկման հարցը։ «Այո, այս պահին չկա նրանց հարցը»,- ասաց պատգամավորը՝ անմիջապես հավելելով․ «Բայց միեւնույն ժամանակ մենք չգիտենք, թե վաղը չէ մյուս օրն ինչ կլինի։ Եթե շարունակեն իրենց ոճը, չի բացառվում, որ վաղը չէ մյուս օրն իրենց էլ անդրադառնանք»։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը մանդատներից զրկելու խոսակցություններին, այս հարցն էլ է փակված, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ անուղղակիորեն հաստատել է դա․ «Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլեւս իշխանությունն այնտեղ է:

Հիմա գալու են, խելոք այստեղ նստեն եւ քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, եւ քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու եւ զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչեւ կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առաջարկում է նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում
Ամենադիտված