Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու համար 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «Մնացին հույները։ Մի հարամություն էլ հույների մասով մտածեք»․ Ռուբեն Մելիքյան ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Ներեք ինձ, մեզ եղբայրներ․ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ». Գեղամ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ «Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի» Օդի ջերմաստիճանը կփոխվի Գողությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվող 24-ամյա Դանիել Դ․-ն հայտնաբերվել է Մասիսում 

Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին:

Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են:

Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։

Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել:

Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։

ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից:

Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ:

Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցեւայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու համար 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԻրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև«Մնացին հույները։ Մի հարամություն էլ հույների մասով մտածեք»․ Ռուբեն ՄելիքյանՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսըՈղբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր«Ներեք ինձ, մեզ եղբայրներ․ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ». Գեղամ ՄանուկյանՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ«Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի»Օդի ջերմաստիճանը կփոխվիԳողությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվող 24-ամյա Դանիել Դ․-ն հայտնաբերվել է Մասիսում«Որքան տարբեր է հայացքը պատերազմից առաջ ու հետո․․․ աչքերը, զգացածդ ու սերը»․ Նազենի Հովհաննիսյան«Հրամանատա՛ր, մեզ Աստված չի կարողացել բաժանել, միասին ծնվել ենք, պետք լինի՝ միասին էլ կզոհվենք»․ Արցախում զոհված զույգ եղբայրներն այսօր կդառնային 21 տարեկանՀողատու դավաճանի հրահանգով արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ. Իշխան ՍաղաթելյանԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ ժամը 10:30-ի դրությամբԱստղագուշակ՝ սեպտեմբերի 25-ի համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՕրվա խորհուրդըԱյսօր Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են Մասնագետը նշել է քաշը կորցնելու համար լավագույն հինգ բանջարեղենըԹրամփը կարող է վերականգնել Facebook-ի իր հաշիվները Լոռու մարզում «ՈւԱԶ»-ի` գլխիվայր ձորում հայտնվելու հետևանքով զոհերի թիվը դարձավ 2ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը. Ժաննա Անդրեասյան Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի Ստեփանակերտում հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ արցախյան երեք պատերազմների զոհերի Երեքամյա տղան տանը ատրճանակ է գտել և սպանել մորըԼավրովն հայտարարել է, որ այսօր որոշվում է աշխարհակարգի ապագան«Տխրություն, ոնց որ 2 տարի առաջ էր»․ Իրինա Թովմասյան Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունըԼավրովը գնահատել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունըՈւխտերթ` դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին (տեսանյութ) Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ ժամը 22:30-ի դրությամբ Հյուսիսային Օսիայի ոստիկանությունը խորհուրդ է տվել խուսափել Վերին Լարսի անցակետով երթեւեկելուց Մալաթիայի ոսկու շուկայի պահեստային մասում հնչել են կրակոցներ․ կա 1 զոհ, 1 վիրավոր Մահվան ելքով փոխհրաձգություն Մալաթիայի շուկայի հարևանությամբ. 24News ԱՄՆ-ում բենզինի գները շարունակում են աճել գրեթե 100 օր անկումից հետո Պուտինը թույլ է տվել զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Mini Cooper-ը․ կա վիրավորԱնահիտ Ավանեսյանի հրամանով` հաստատվել է ոջլոտության համաճարակաբանության, կանխարգելման մեթոդական ուղեցույցըՍիրիայի ափերի մոտ 120 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել25-ամյա Վաչիկ Տոնոյանը փրկել էր 19-ամյա զինծառայողին, ինքը զոհվել. նա 3 ամսից կզորացրվեր. News.amՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի մարզպետին Հայաստանը Թուրքիային է հանձնել 2 քուրդ զինյալի. RudawՊեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չենՔՊ-ական «համայնքապետացուների» PR-ը՝ վերահաս պատերազմի ֆոնինԱվստրալիայի ափերի մոտ առեղծվածային ժպտացող շնաձուկ են բռնելՊուտինը սեպտեմբերի 30-ին կարող է հանդես գալ ուղերձով. ԶԼՄՉնայած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ապահովելու Ստեփանակերտի բնականոն կյանքը. Հրաչյա Սարգսյան Լրագրողները բոյկոտեցին Խոակին Կապառոսի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը Մեգան Մարքլը վրդովվել է, որ իրեն չեն վճարել թագավորական պարտականությունների կատարման համար. The Sun
Ամենադիտված