Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է դերասան Ջո Էլվինի հետ (լուսանկարներ)
Լուսանկարներ32-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանադրվել է իր սիրելիի՝ 31-ամյա անգլիացի դերասան Ջո Էլվինի հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն այդ մասին գիտեին միայն արտիստների մտերիմներն ու երգչուհու թիմի որոշ անդամներ։ «Թեյլորն ու Ջոն աներևակայելի երջանիկ են և շատ֊շատ սիրահարված», - ասել է աղբյուրներից մեկը:
Հաղորդվում է, որ Սվիֆթն իր սիրելիից ստացել է «անհավանական գեղեցիկ» մատանի, որը նա կրում է միայն տանը՝ մամուլի ուշադրությունն իր անձնական կյանքի վրա չգրավելու համար։
Աղբյուրը նաև կիսվել է զույգի առաջիկա հարսանիքի մանրամասներով՝ նշելով, որ արարողությունը մասնավոր է լինելու՝ առանց լրատվամիջոցների ներգրավվածության։ «Նրանք ցանկանում են, որ իրենց սերը հնարավորինս հեռու պահել տեսախցիկներից։ Դա միայն նրանցն է»,֊ասել է աղբյուրը:
Սվիֆթը և Էլվինը սկսել են հանդիպել 2016 թվականին՝ դերասան Թոմ Հիդլսթոնի հետ երգչուհու հայտնի բաժանումից մի քանի ամիս անց։ Վերջինիս նշանադրության մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսի կեսերին։