Նեյմարը կարող է տեղափոխվել «Միլան»
Sport«ՊՍԺ»-ի աստղային հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Միլանում»: Ինչպես հայտնում է UOL-ը, «Միլանը» ցանկանում է բրազիլացի հարձակվողին հրավիրել իրենց ակումբ, սակայն խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում բավարարել ֆուտբոլիստի՝ աշխատավարձի հետ կապված «ախորժակը»: «Միլանը» պատրաստ է խաղացողին առաջարկել տարեկան մոտ 15-20 միլիոն եվրո։ Ակումբը հուսով է, որ «ՊՍԺ»-ն զիջումների կգնա տրանսֆերն իրականացնելու և աշխատավարձի մնացած մասը իր վրա վերցնելու համար։
Իտալական ակումբում կարծում են, որ 30-ամյա Նեյմարի տրանսֆերը ֆուտբոլային աշխարհին կտեղեկացնի այն մասին, որ «Միլանը» վերադարձել է ամենաբարձր մակարդակին։