Արմավիրի մարզում 32-ամյա հայրը ԳԱԶ 31105-ով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդն իր ավտոմեքենայով իր երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։