Մալայզիայի բնակչուհին փողով պատրաստված տորթ է նվիրել քրոջը
Մալայզիայի բնակչուհին քրոջ ծննդյան օրվա առթիվ փողով պատրաստված տորթ է նվիրել նրան, գրում է World of Buzz-ը։ Տորթի բարձրությունը, պարզվել է, ավելի քան մեկ մետր է, արժե 11 հազար դոլար։
Դրամական «թխվածքը» բաղկացած է թղթադրամներով ինը հարկերից։ Կոկո Թոնգ անունով աղջիկն այն նվիրել է իր քրոջը՝ Վիվիանին, ով արդեն 26 տարեկան է։ Հոբելյարը սոցցանցերում հրապարակել է նվերի հետ լուսանկար՝ զարմացնելով իր բաժանորդներին։
Ճիշտ է, շատ մեկնաբաններ կարծել են, որ փողով պատրաստված տորթն ընդամենը պարծենկոտություն է և իրենց հարստությունը բոլորին ցույց տալու ցանկություն: Մարդկանց կարծիքով՝ այդ միջոցները կարող էին ծախսվել ավելի օգտակար բաների վրա։ Սակայն ոմանք խնդրել են իրենց հարազատներին նույն անակնկալը կազմակերպել իրենց համար։
«Իմ ծնունդը նոյեմբերին է, մի մոռացեք»,- կատակել է քննարկումների մասնակիցը։