Ընթրիք Իբիցայում, պարեր Միկոնոսում. Նիկոլ Շերզինգերը նշել է իր 44-ամյակը (լուսանկարներ)
ФотографииԱրդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Շերզինգերն իր ընկերոջ՝ Թոմ Էվանսի հետ, ում հետ հանդիպում է արդեն երեք տարի, վայելում է աշխարհով մեկ իր ճանապարհորդությունը։ Վերջին կանգառներից մեկում՝ իսպանական Իբիցա կղզում, երգչուհին նշել է ծննդյան տարեդարձը։ Հունիսի 29-ին Նիկոլը դարձավ 44 տարեկան։ Թոմն իր սիրելիի համար անակնկալ է կազմակերպել՝ հրավիրելով նրան ռոմանտիկ ընթրիքի՝ շրջապատված արմավենու ծառերով։ Իսկ առավոտյան զույգը թռավ Շվեյցարիա՝ Նիկոլի ընկերոջ հարսանիքին։ Բայց, իհարկե, այնտեղ ուշադրության կենտրոնում էին ոչ միայն նորապսակները։
«Ես ինձ շրջապատված եմ զգում երախտագիտությամբ և սիրով»,-սոցցանցերի իր էջերում գրել է Նիկոլը
Բայց 44-ամյակի կապակցությամբ գլխավոր տոնը Նիկոլին սպասում էր Միկոնոսում, ուր նա ժամանել էր Շվեյցարիայից անմիջապես հետո։ Երեկոյի ընթացքում Շերզինգերը փոխել է երկու հանդերձանք։ Սկզբում Նիկոլը կրում էր դիտարժան սպիտակ զգեստ: Այն հեշտությամբ կարելի էր շփոթել հարսանեկան զգեստի հետ, սակայն 37-ամյա ռեգբիիստ Թոմ Էվանսը դեռ չի որոշել ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին։
Ավելի ուշ ձյունաճերմակ հանդերձանքին փոխարինեց ոսկեգույն միկրո զգեստը՝ երկար թևերով և Շերզինգերի սլացիկ ոտքերը ընդգծող։
Ամբողջ երեկո աստղը և նրա հյուրերը պարել են The Pussycat Dolls-ի հիթերի ներքո։ Եվ հետո Սուպերմենի հագուստով բարմենը թռել է սրահ հոբելյարին մեկ մոմով տորթ նվիրել։ Շերզինգերը փչել է այն առանց երկար մտածելու՝ շրջապատողներին առաջարկելով գուշակել, թե կոնկրետ ինչ է նա ցանկանում։ Այս տարվա ապրիլին Նիկոլը նոր էջ բացեց իր կարիերայում և հայտարարեց, որ ինքը լինելու է հաջորդ Շերը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Շերզինգերը համաշխարհային համբավ ձեռք բերեց, երբ դարձավ The Pussycat Dolls խմբի մեներգչուհին։ Խմբի կազմում երգչուհին ելույթ է ունեցել 2003-2010 թվականներին։