Լեհաստանը և ԱՄՆ-ն բանակցում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի շուրջ Սյունիքում կրակոցներ չկան․ պատգամավոր «Գազպրոմում» ներդրումների գովազդները կեղծիք են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին Կոտայքի մարզում բախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավոր Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ անվտանգության աշխատակիցը հարվածել է երեխային և տեսագրվել Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին. Վահագն Արսենյան Արտակարգ դեպք՝ Երևանում, քաղաքի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ ՕՊԵԿ+-ի որոշումը կապված է ձմռան նախաշեմին շուկան հավասարակշռելու անհրաժեշտության հետ․ ՌԴ փոխվարչապետ Ուկրաինական բանակը սկսել է Լուգանսկի դեօկուպացիան, մի քանի բնակավայր ազատագրվել է. պաշտոնյա 

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյան. դու ապրեցիր այնպես, որ սուրբ հողը երբեք չզգաց քո ծանրությունը

Հասարակություն

Հուլիսի 2-ին մեծարման և հիշատակի օր էր Երևանում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 1-ին փակուղի 3-րդ շենքի բակում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած, նահատակված հերոսների ծնողներ, այդ թվում՝ հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները, հյուրեր մայրաքաղաքից ու Հանրապետության մարզերից, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Բաբկենի մարզական և աշխատանքային ընկերները:

Խաչքարի վրայից ժապավենը իջեցրեցին հերոսի ընտանիքի անդամները, որից հետո այն օծվեց հոգևոր հովվի կողմից: Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բաբկենի մտերիմներն ասում էին. «Այսօր մեր թաղի պարծանքը, մեր թաղի հերոսը կդառնար 31 տարեկան: Բայց կարծես երեկ էր, որ նա ինքնակամ մեկնեց Արցախ:

Դեռ մանկուց նա թաղում ընդունված էր բոլորի կողմից: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Նրան համարում էինք մեր թաղի խաղաղության աղավնի: Եթե մի փոքր կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվում ոչ միայն թաղում, այլ նաև՝ Զեյթունում, ապա Բաբկենը պարտադիր շտապում էր այնտեղ ու կրքերը հանդարտվում էին, մարդիկ՝ ժողովրդի լեզվով ասած, եղբայրանում էին:

Դեռ փոքրուց նրա սիրած գրողներից էր մեծն Սևակը: Ամեն անգամ, եթե զրույցի էինք բռնվում, մեջբերում էր անում մեծ գրողի «Ապրել» բանաստեղծությունից.

 «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա

քո ավելորդ ծանրությունը»:

Ու նա պատգամում էր մեզ, որպեսզի հենց այդ ոգով էլ ապրենք: Ուներ իր հերոսները, որոնց թվում էին լեգենդար Մոնթեն, Անդրանիկը, Չաուշը, Դրոն, Նժդեհը:

Դեռ մանկուց զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Որպես դարպասապահ խաղացել է «Փյունիկում», «Գանձասարում», «Ալաշկերտում»: Սովորել ու ավարտել է ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, մեր թաղամասի պարծանքներից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում:

Հիմա այս խաչքար-հուշակոթողի վայրը մեզ համար դառնալու է սրբատեղի: Ամեն անգամ, այստեղով անցնելիս և ցայտաղբյուրից ջուր խմելիս, ի լուր աշխարհի ասելու ենք. մեր թաղի հերոս, մեր թաղի մեծություն, լեգենդ դարձած Բաբկեն, մենք ապրելու ենք այն գաղափարներով, որը քո երիտասարդ տարիքի համեմատ, դու էիր պատգամում մեզ: Ու հիմա այն հողը, որում ամփոփված ես դու, երբեք չի զգա քո ծանրությունը: Որովհետև հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության, դու մեր բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոսների նման տվեցիր ամենաթանկը՝ Աստծո կողմից պարգևած կյանքը»:

Վերջում ներկաները այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում, և հենց այնտեղ էլ նորից շեշտեցին. «քեզ բացակա չե´նք դնի»:

Բաբկեն Էդվարդի Գրիգորյան

Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը ծնվել է 1991թվականի հուլիսի 02-ին քաղաքամայր Երևանում:

1998-2008թթ.-Սովորել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում:

2000-2013թթ.-Զբաղվե է պրոֆեսիոնալֆուտբոլով:

Խաղացել Փյունիկ, Գանձասար և Ալաշկերտ ֆուտբոլային ակումբներում՝ որպես դարպասապահ:

2008-2014թթ Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնում, ստացել բակալավրի աստիճան։

2015-2017թթ. – Շարունակելով կրթությունը նույն բաժնում՝ ստացել է մագիստրոսի կոչում:

03.12.09-03.12.11թթ. Ծառայել ՀՀ զինված ուժերում` ք. Կապան, հակաօդային պաշտպանություն։

2014-մինչև նահատակվելը – աշխատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ում:

Հոկտեմբերի 21-ից կամավոր մեկնել է Արցախ, եղել է ջոկի հրամանատար:

Նոյեմբերի 4-ին Լաչինում մղվող համառ մարտերում հաջողվել է պահել դիրքը, սակայն հերոսն անմահացել է՝ փրկելով զինակիցների կյանքը:

2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:

ՀՀ Նախագաի 2021 թվականի հունիսի 25-ի ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին ՆՀ-143-Ա հրամանագրից Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության արևելյան միավորման պաշտպանության ուժերի հրամանատարի 2022 թվականի մայիսի 28-ի N 90 հրամանով Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը պարգևատրվել է Զորավար Անդրանիկ N 28 մեդալով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լեհաստանը և ԱՄՆ-ն բանակցում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի շուրջԲանակաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար. Անաիս Սարդարյանը ՀՀ ՊՆ-ից պատվոգիր է ստացել Սյունիքում կրակոցներ չկան․ պատգամավոր «Գազպրոմում» ներդրումների գովազդները կեղծիք են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին Կոտայքի մարզում բախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավորLouis Vuitton-ի ցուցադրության ժամանակ անվտանգության աշխատակիցը հարվածել է երեխային և տեսագրվելՋերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին. Վահագն Արսենյան Արտակարգ դեպք՝ Երևանում, քաղաքի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ «Տեսնես հասցրի՞ն մեզ անիծել». Մարջան Ավետիսյանը`մահապատժի ենթարկված հայ զինվորների մասին Աղջիկը դաջվածք է արել դեմքին և երեք օր անց այն հայտնաբերել մատի վրա (լուսանկարներ)ՕՊԵԿ+-ի որոշումը կապված է ձմռան նախաշեմին շուկան հավասարակշռելու անհրաժեշտության հետ․ ՌԴ փոխվարչապետ Ուկրաինական բանակը սկսել է Լուգանսկի դեօկուպացիան, մի քանի բնակավայր ազատագրվել է. պաշտոնյաՆիկոլ Փաշինյանն ամենաապիկար, ամենաանպատասխանատու, ստի ու կեղծիքի միանշանակյա դափնեկիր ղեկավարն է. պատգամավոր Սերժ Սարգսյանին «թրքասիրության» մեջ մեղադրող Փաշինյանը շարունակում է նրա ձեռագիրըԱդրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ «Որքա՞ն կարելի է վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը». «ՔՊ»-ական նախկին պատգամավորՕրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից և մուրում են խաղաղություն. Արամ Վարդևանյան Ռուսական զինուժը Խերսոնի մոտ ոչնչացրել է թուրքական Kirpi զրահապատ մեքենաներըԵրբ Փաշինյանը կպատժի օրենքի խախտումների վրա «բռնված» թիմակիցներինԱդրբեջանական ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Դանակահարված շենիկցին ոստիկաններին հայտնել է, թե գոմում է ընկել Խորհրդարանում ավարտվել է ՔՊ–ականների հետ Փաշինյանի հանդիպումը. News.am Մեկնարկում են Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հանուն հայրենիքի անմահացել է Գրիգոր Գրիգորյանը․ Դավիթ Համբարձումյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է իր վաղեմի գործընկեր և մտերիմ բարեկամ Լևոն ԶեքիյանինՌուսաստանը փոխո՞ւմ է հատուկ ռազմական գործողության կարգավիճակը. Կրեմլում արձագանքել ենԿադիրովը ներառվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաշատը պատժամիջոցների տակ հայտնված մարդ (տեսանյութ)Պատրաստ ենք ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ. Արցախի ԱԳ նախարար Իրական հայացք Ալիևի Ադրբեջանին` «Genocide Prevention Network»-իցՇվեդիայի պետական ​​հեռուստաալիքը ծաղրել է Էրդողանին. դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՄիկրոավտոբուսային N5 երթուղին կսպասարկվի նաեւ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով Փաշինյանը նոր նշանակում է արել ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Պուտինն ասել է, որ հանրաքվեների արդյունքներն իրեն զարմացրել ենՌուսաստանը սկսել է զանգվածաբար օգտագործել իրանական դրոն-կամիկաձեներ. պնդում են ՈւկրաինայումՈրպես Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու ապացույց դատարանում ուսումնասիրել են Նիկոլ Փաշինյանի ելույթը Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս եւ տեղ թողեց նաև ՀՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին. Թևանյան ՀԴԲ նախկին գործակալը մեղավոր է ճանաչվել հայկական մաֆիայի հետ կապերի համար Բախումից հետո ոստիկանի վարած Mazda-ն գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Պուտինը Ռամզան Կադրովին գեներալ-գնդապետի կոչում է շնորհելՀայաստանի պարտքային բեռը էապես նվազել է 2 պատճառով. ինչ է դա տալու երկրին. Բաբկեն Թունյան Հայ զբոսաշրջիկները Վրաստանում ամենաքիչ գումար ծախսողներն են եղել Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. իրանական ԶԼՄԹուրքիան և Շվեդիան սկսել են բանակցել «ահաբեկիչների» արտահանձնման հարցովԱյսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը որպես Արդարադատության նախարար. Կարեն Անդրեասյան 7 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերումՋերմուկի ուղղությամբ ներթափանցած ադրբեջանական խմբերը դեռ շարունակում են մնալ այնտեղ․ Խաչատրյան Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի. Արթուր Թովմասյան
Ամենադիտված