Ահավորություն է, ոստիկանները 37 թվի ցուցմունք են տվել, նրանք պատասխան են տալու. Գեղամ Մանուկյան
«Այս ամբողջ դատական, քննչական գործողություններին հետևելով ուղղակի ահավորություն է, այն, ինչը կատարել են ոստիկանները, ցուցմունք տվող ոստիկանները 37 թվի ցուցմունք են գրել, նրանք պատասխան են տալու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ոստիկանները առաջին հերթին պատասխան են տալու բարոյապես: Ոստիկան կա, որ ցուցմունք է տվել տասնյակ քաղաքացիների դեմ, փաստաբանները արդեն դրա մասին խոսել են: Ամեն դեպքի դեպքում ահավոր է, չկա որեւէ ապացույց, որ այդ մարդը կատարել է այդ արարքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արմավիրի ՔԿՀ-ից այսօր ազատ է արձակվել 7 քաղաքացի: