«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

Գլխավոր դատախազության ձեռքբերումները՝ Արթուր Դավթյանի ղեկավարման տարիների ընթացքում

Аналитический
2022 թվականի սեպտեմբերին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, արդեն հայտնի է, որ նա չի շարունակի պաշտոնավարումը, իշխող քաղաքական ուժը միանձնյա, առանց ընդդիմության մասնակցության, քվեարկել է և ընտրել նոր դատախազ։ Ի դեպ, պարզ համեմատությունը թույլ է տալիս պարզել, թե գործող և նորընտիր դատախազներից ով է ավելի լեգիտիմ։
 
2016 թվականի սեպտեմբերի 15-ին 5-րդ գումարման Ազգային ժողովը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Արթուր Դավթյանին։
 
• Քվեարկությանը մասնակցել են պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 79.2 տոկոսը` 103-ը,
• «Կողմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 74.6 տոկոսը` 97-ը,
• Դեմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 2.3 տոկոսը` 3-ը,
 
2022 թվականի սեպտեմբերի 15-ին 8-րդ գումարման Ազգային ժողովը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին։
 
• Քվեարկությանը մասնակցել են պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 65.4 տոկոսը` 70-ը,
• «Կողմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 65.4 տոկոսը` 70-ը,
• «Դեմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 0 տոկոսը` 0-ը,
 
Եվ այսպես՝ ինչ հաջողություններ է արձանագրել գլխավոր դատախազությունը՝ հեռացող Արթուր Դավթյանի ղեկավարման տարիներին:
 
Փողերի «լվացման» դեմ պայքարի գործում վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Համապատասխան օրենքի հեղինակը Արթուր Դավթյանն էր։ Նշված տարիների ընթացքում Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017 թ. համեմատ 2021 թ. ավելացել է 5 անգամ:
 
Քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները վերջին վեց տարիների ընթացքում ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբ, այլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել: Դիցուք` միայն նախորդ տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից 2021-ի ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է 2020 թվականի արդյունքներին։
 
Դավթյանի պաշտոնավարման տարիներին աճել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Համապատասխան հանցանքի կատարման համար նախորդ տարի քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի հանդեպ։ Թիվը 2020-ի ցուցանիշից 300-ով ավելի է։ Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ Մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը և ստանալը
 
Էականորեն կրճատվել է արձանագրվող սպանությունների թիվը։ Դիցուք` 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք, որը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով։
 
Հաջողություններ են արձանագրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով և այս հարցում գլխավոր դատախազությունը բավական սկզբունքային դիրքորոշում որդեգրեց՝ հակազդելով անգամ Հակակոռուպցիոն կոմիտեին: Փետրվարին երկու գերատեսչությունների միջեւ հրապարակային վեճ ծագեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Ազատության պողոտայում գտնվող առանձնատան վաճառքի թեմայով: Այն պաշտոնեական դիրքի չարաշահման գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց։ Դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների այս պահվածքը որակեց որպես «խիստ տարօրինակ»: Քննիչը վարույթից հեռացվեց, ԱԱԾ-ում նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Ընդհանուր առմամբ, 2021-ի ավարտին վերջացել են 14 անձի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական, 23 ընկերությունում մասնակցություն եւ 27 միլիարդ դրամի գումար։ 
 
44-օրյա պատերազմից հետո գլխավոր դատախազությունը շարունակել է կատարել իր առջև դրված խնդիրը, արդեն նոր պայմաններում։ Պատերազմից հետո գլխավոր դատախազը երկու անգամ աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Դավթյանի այցը դժգոհության մեծ աղմուկ բարձրացրեց Բաքվում` չմնալով աննկատ։
 
Վերջին շրջանում մամուլը հաճախ էր գրում, որ գլխավոր դատախազի վրա իշխանության կողմից մեծ ճնշում էր գործադրվում` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հանցագործության մասին հաղորդում տալուց հետո: Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել վերոնշյալ քրգործով: Գրում էին, որ իշխանությունը հիշել է մի կարճված առեւանգման քրեական գործի մասին, որում ներգրավված կասկածյալները հանդիսանում են Արթուր Դավթյանի հարազատ հորեղբոր տղաները: Ամեն դեպքում չնայած ճնշումների մասին լուրերի Դավթյանը առաջնորդվեց օրենքով` քննիչին ուղարկելով զոհված զինծառայողների ծնողների դիմումը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
 
Ադրբեջանցիները պատերազմից հետո քրեական գործեր էին հարուցել ՀՀ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, սակայն, հայկական կողմի` մասնավորապես գլխավոր դատախազի ջանքերով նրանք որեւէ արդյունավետ հետախուզում ՀՀ քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել։ Դատախազության ձեռնարկած քայլերի մեծամասնությունը այս առումով արդյունավետ են եղել։ Ավելին՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:
 
Արթուր Դավթյանի պաշտոնավարման տարիներին ակտիվ համագործակցություն է հաստատվել մի շարք երկրների դատախազությունների հետ: Մասնավորապես, արդյունավետ են անցել նրա պաշտոնական այցերը Իրան, Եգիպտոս, Բելոռուս, Վրաստան, ՌԴ, ստորագրվել են ռազմավարական համագործակցության պայմանագրեր: Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը: ՀՀ գլխավոր դատախազ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:
 
Նշենք նաև, որ պատերազմից հետո ունեցած իր բոլոր պաշտոնական այցերի ընթացքում գլխավոր դատախազը բարձրացրել է Ադրբեջանի կողմից պատերազմում ահեբեկչական խմբավորումների ներգրավման, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, արցախահության խախտված իրավունքների հարցը: ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը:
 
Ահա այսպիսինն էր գլխավոր դատախազության գործունեության հիմնական վեկտորը և արձանագրված ձեքբերումները, իսկ թե ինչպիսի հաջողություններ կարձանագրի արդեն նորընտիր գլխավոր դատախազը՝ ցույց կտա ժամանակը...:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Премьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с Арменией
Самое популярное