WTA-ն տուգանել է կազմակերպություններին 1 մլն դոլարով հակառուսական քայլերի համար
SportWTA-ն տուգանել է Մեծ Բրիտանիայի սիզամարգերի թենիսի ասոցիացիային (LTA) և All England Lawn Tennis and Croquet Club-ին 1 միլիոն դոլարով՝ ռուս և բելառուս մարզիկների Ուիմբլդոնից դուրս մնալու պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
LTA-ն ստիպված կլինի վճարել $750,000, իսկ All England Lawn Tennis and Croquet Club-ը՝ $250,000, հայտնում է բրիտանական հրատարակությունը։
Երկու կազմակերպություններն էլ նախատեսում են բողոքարկում ներկայացնել, սակայն դա հնարավոր կլինի միայն տուգանքների ամբողջական վճարումից հետո։