Բայրամովն այսօր կայցելի Իրան․ կքննարկվեն «տարածաշրջանում վերջին զարգացումները»
ForeignԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան, գրում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները։
Հրատարակությունը նշում է, որ այցի ծրագիրը ներառում է Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը, որտեղ ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ադրբեջանա-իրանական հարաբերությունները, երկկողմ համագործակցության հետագա զարգացումը և տարածաշրջանում վերջին զարգացումները։
Նախօրեին Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ բացի Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների բանակցություններից՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի հանդիպումները Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և այլ պաշտոնյաների հետ։