ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. Սուրենյանց Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է 

Կմասնավորեցվեն «Արմենիկում» ՓԲԸ եւ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները

Հայաստան

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի` առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ եւ  ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները:

Նշվել է, որ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային. Հայաստանի հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր են, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան:

«Արմենիկում» ՓԲԸ-ի հետ կապված` ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Ըստ հիմնական զեկուցողի` ընկերությունների` մասնավորեցման ցանկում ընդգրկելը ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, մրցակցային միջավայրի բարելավման, երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաեւ պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացման նպատակ է հետապնդում:

Պատգամավորների հարցերն առնչվել են ընկերությունների շահութաբերությանը, դրանց մասնավորեցման նպատակահարմարությանը, գույքերի գնահատմանը եւ այլն:

Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը նշել է, որ մեծ նշանակություն ունի հատկապես «Արմենիկում» ՓԲԸ-ի մասնավորեցումը, եւ այն պետք է օտարվի` ապահովելով դրա թափանցիկությունը:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը, ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների եւ վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից: Մասնավորապես, պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության եւ վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը եւ վարչապետին` ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Նշվել է նաեւ, որ պետական գույքի կառավարման բնագավառում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում վեր են հանվել ոլորտային այն բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեեւ նախկինում ընդունվել են տվյալ ժամանակահատվածում գործող կարգավորումներին համապատասխան եւ շարունակում են գործել, սակայն ներկայում Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված` խնդրահարույց են նաեւ պետական գույքի կառավարման ոլորտում նոր կարգավորումներ ավելացնելու նպատակով համապատասխան հանձնարարականների կատարումներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունման արդյունքում կբացառվի համապատասխան լիազորող նորմ չունեցող Կառավարության եւ վարչապետի որոշումների կիրառությունը:

Առնակ Ավետիսյանը նշել է նաեւ, որ հիմնարար բարեփոխումներ են իրականացվում պետական գույքի կառավարման համակարգում:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հարցերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը
Ամենադիտված