Իջևանում Niva-ն վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. ժամանել է նաև մարզի ոստիկանապետը Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կպահանջի. Շոլց Սի Ցզինպինը զգուշացրել է Բայդենին, որ հիմա մեծամասշտաբ ճգնաժամի ժամանակը չէ. WSJ Արփինե Դալալյանն ավարտեց մարզական կարիերան Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը (տեսանյութ) Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետը դիմել է ոստիկանություն Նոր հարվածներ` Զապորոժիեի ատոմակայանին Ջրափրկարարները երկու քաղաքացու են դուրս բերել Սևանի ափ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ 

Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է․ Փաշինյանի ուղերձը

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի: Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին:

Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի: Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է:

Սիրելի հայրենակիցներ,

Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ: Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով:

Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գեղեցկուհի»․ Հռիփսիմե Հակոբյանի շքեղ լուքը Սոս Ջանիբեկյանը և Մադոննա Հարությունյանը կրկին միասի՞ն են (լուսանկարներ)Գազանջատումներ օգոստոսի 12-ին «Կտոր մը ժպիտ»․ Լիա Զախարյանը` հմայիչ կերպարում (լուսանկար) Իջևանում Niva-ն վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. ժամանել է նաև մարզի ոստիկանապետը Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կպահանջի. Շոլց Սի Ցզինպինը զգուշացրել է Բայդենին, որ հիմա մեծամասշտաբ ճգնաժամի ժամանակը չէ. WSJԱրփինե Դալալյանն ավարտեց մարզական կարիերան Կենդանաբանական այգու գորիլաները մարդկանց հետ շփվելու համար նոր տեսակի ճիչեր են հորինելՄեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը (տեսանյութ) Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ «Գահերի խաղի» աստղին քննադատել են սեքս-տեսարանների համակարգողների մասին խոսքերի համար«Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետը դիմել է ոստիկանությունԹուրքիան սկսել է Ղրիմի թաթարներին երկարաժամկետ բնակության թույլտվություն տրամադրել. «Անադոլու»Բժիշկը թվարկել է թեփի առաջացման անսպասելի պատճառներըՆոր հարվածներ` Զապորոժիեի ատոմակայանինՄաչետեով մերկ տղամարդը հարձակվել է անծանոթի վրա և հագուստ պահանջել (տեսանյութ)Victoria’s Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը` լողազգեստով (լուսանկար)Վարսահարդարը հաճախորդին փակել է սրահում և գնացել տունՋրափրկարարները երկու քաղաքացու են դուրս բերել Սևանի ափՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota-ինՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով «Մենք անկեղծ ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանն անկեղծ է». Չավուշօղլուն` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասինՍոբչակը պատմել է վրացական օդանավակայանում «լավ ռուսներին զտելու» մասինՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում. հնչել են կրակոցներԻրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում «Սեր և խաղաղություն». Շուշան Պետրոսյանը` մեղմ շպարովԲնապահպանները ընտանի հավերի ձվերում վտանգավոր նյութ են հայտնաբերելԲրիթնի Սփիրսի նախկին ամուսինը երգչուհու մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ է հրապարակել Բոլթոնին ապշեցրել է իր գլխի համար նշանակված ցածր գինըՎրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատերազմին. Կախա Կալաձե Շվեդիան Անկարայի հետ գործարքից հետո առաջին անգամ որոշել է արտահանձնել Թուրքիայի քաղաքացուն. ReutersԲժիշկները բացատրել են, թե ինչու է շատ մտածելը վնասակարԿարո Փայլյանն այցելել է հարձակման ենթարկված հայ երիտասարդինԱռայժմ մենք չենք տեսնում Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից բանավոր տրված պարտավորությունների կատարումը. ՉավուշօղլուՈրոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. ոստիկանություն Կինը դատի է տվել ծնողներին` առանց իր թույլտվության իրեն ծննդաբերելու համար«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին Ուկրաինացի վարորդն արդարացվել է 7 մարդու կյանք խլած ավտովթարի համար Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներԶորացրման հանդիսավոր արարողություն 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ. սրացման հետևանքով. ԿԽՄԿՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ Կարսում. ԶԼՄ Կիպրոսի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել թուրք կիպրացիների առաջնորդի եւ Ալիևի հանդիպման կապակցությամբ Մահացել է «ՄՌՏ-ի հայր» Ռեյմոնդ Դամադյանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում․ իրանցի դիվանագետԿադաստրի կոմիտեի ղեկավարը սեպտեմբերի 5-9-ը կգործուղվի Վլադիվոստոկ Բաքվում հրաբուխ է ժայթքել
Ամենադիտված