Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա
PoliticalՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-7-ըաշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: