Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար 

Փաշինյանը ճանապարհ է հարթում նախկին պաշտոնյաների նոր «յուղոտ» բիզնեսների համար

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ձեռնամուխ եղավ մի շարք ռեֆորմների, որոնց արդյունքում և որպես հետևանք ի հայտ եկան նոր բիզնես ոլորտներ, որտեղ, ըստ տրամաբանության, պետք է մուտք գործեին նոր խաղացողներ: Սակայն, ինչպես և սպասվում էր, հետհեղափոխական Հայաստանի նորը՝ լավ մոռացված հինն է: Բանն այն է, որ այն բիզնես ոլորտները, որոնք ձևավորվեցին և խոստանում էին բավական մեծ եկամուտներ ապահովել այնտեղ մտնող տնտեսվարողներին և անհատ ձեռներեցներին, լրիվ պատական կերպով գրավվեցին նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից:

Դիցուք՝  հեղափոխությունից հետո կառավարությունը հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կվաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն: 100 հազար դրամը, ըստ կառավարության, կսուբսիդավորի պետությունը։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախկին գինը՝ 160 հազար դրամը, սարքի գրեթե ինքնարժեքն էր։ ԶԼՄ-ը պարզել էին, սակայն, որ նոր մոդելի ՀԴՄ-ների ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է։Պարզվել էր նաև, որ այդ ՀԴՄ-ները ձեռք են բերվել չինական մի ընկերությունից, որի հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% թանկ։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը թևակոխել է գործնական փուլ: ՀԾԿՀ-ն մինչ օրս լիցենզիա է տրամադրել 6 մատակարարի և 3 թրեյդերի, որոնք էլեկրտաէներգիան արտադրողից պիտի հասցնեն սպառողին: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ այդ կազմակերպությունների մի մասը կապ ունի նախկին պաշտոնյաների հետ:  Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են` Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Հայկ Հարությունյանը Էներգետիկայի նախկին փոխնախարարն է` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան: Արմեն Ղարիբյանն ու Հայկ Հարությունյանը 2018-22թթ.-ին մի շարք նոր ընկերություններ են ստեղծել, որոնք, անվանումներից դատելով, նույնպես էներգետիկայի ոլորտում են գործելու, չի բացառվում` նաև մատակարարներ դառնան: 2020թ. ստեղծված «Նյու էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասում Արմեն Ղարիբյանի և Հայկ Հարությունյանի հետ մասնակցություն ունի նաև Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը:  Նույն անձինք կիսում են նաև «Հելիոս էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասը: «Արգեստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. փետրվարին: Միակ բաժնետերը Գոռ Սուրիկի Բարոյանն է: Այս թրեյդերը Սամվել Կարապետյանին և ՀԷՑ-ին փոխկապակցված ընկերություն է: Հետևաբար դժվար է ասել, թե ինչ ազատականացման մասին է այստեղ գնում խոսքը:

 2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր արդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։

Իշխանությունները հեղափոխությունից հետո նաև հայտարարում էին, որ բանանի շուկան են ազատականացրել և կոտրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մենաշնորհը: Սակայն, ըստ լրատվամիջոցների, «Քեթրին» հայտնի բանանային բրենդի փոխարեն, որը հեղափոխությունից հետո բացասական ընկալում ուներ հանրության շրջանում, Միհրան Պողոսյանը ստեղծել է նոր՝ «Բանանեկ» ընկերությունը։ Այն գրանցվել է 2018 թ․ հունիսին եւ, ըստ ՊԵԿ տվյալների, որպես «Բանանեկ» ՍՊԸ հիմնադիր՝ նշված է Իսպանիայի քաղաքացի Անտոնիո Ռիկարդո Մերինոն, որը «Քեթրին գրուպի» բաժնետերերից էր, ապա՝ սեփականատերը։ Այսպես, բանանի շուկայում նոր, մաքուր դեմքով ու չվարկաբեկված կենսագրությամբ խաղացող ավելացավ, որը, ըստ հոկտեմբերին հրապարակված ՊԵԿ տվյալների, ապահովում էր բանանի ներկրման 15 տոկոսը։

Ինչպես տեսնում ենք ՝ նոր իշխանություններն իսկապես պարարտ հող են ստեղծել նախկինների բիզնես հաջողությունների և արդյունքում՝ գերշահույթներ ապահովելու համար...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ամենադիտված