USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

«Հայոց պետականությունը դիվահարի ճիրաններում». Ռուբեն Հակոբյան

Blogosphere

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ համոզմունքն է, որ 44-օրյա պատերազմը սադրեց Նիկոլ Փաշինյանը 2019թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պահանջատիրական կարգախոսը (Ստեփանակերտ)։ Հաշված օրերի ընթացքում այս չափազանց վտանգավոր ու սադրիչ հայտարարությունը թուրք-ադրբեջանական տանդեմի շնորհիվ հայտնվեց միջազգային բոլոր կառույցների սեղաններին։ Հիշում եմ, թե ինչպես էր այդ օրերին Բրյուսելում ադրբեջանական դիվանագետներից մեկը բավականին փաստարկված և համոզիչ բացատրում, որ հակամարտության լուծումը իրենք տեսնում էին Մինսկի խմբի՝ Տարածքային անձռնմխելության և Ազգերի ինքնորոշման իրավունքի ու առանց ուժի կիրառման՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքների շրջանակներում։ Բայց Հայաստանի ղեկավարի այդ հայտարարությունը բացահայտեց, որ Արցախի հարցը Հայաստանի համար Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ է և՝ վե՛րջ։ Թշնամին շահարկու՞մ էր հայտարարությունը... Իհարկե՛... Միայն հիմա՛րը չէր օգտվի այսպիսի նվեր-«հոխորտանքից»։ Անցած երեսուն տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը միջազգային հարթակներում արցախյան հակամարտության լուծումը իրապես դիտարկել է Տարածքային անձեռնմխելիության, Ազգերի ինքնորոշման իրավունքի ու ուժի բացառման համտեքստում։ Բայց պարզվեց, որ դիվանագիտության լեզուն չեն ընկալում միայն քայլարածները, այս դեպքում՝ ամենաքայլարածը...
 
Ընտրողներ չկորցնելու մարմանջով տառապող իշխանատենչ դիվահարի այս հայտարությունը միջազգային կառույցների, այդ թվում նաև Մինսկի խմբի մոտ լեգիտիմացրեց թշնամու կողմից ուժի կիրառումամբ հակամարտությունը լուծելու հարցը, ինչին, Կազանում 2011թ. հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելուց հետո, անթաքույց նախապատրաստվում էր թուրք-ադրբեջանական այլանսը։
Ադրբեջանի համար արցախյան հակամարտության հարցը գործնականում լուծված է վերջնականապես և միջազգային կառույցների ծափողջույնների ուղեկցությամբ նա այսօր տոնում է իր հաղթանակը։ Ալիևը Բրյուսելում նույնիսկ կարողացավ Շառլ Միշելին համոզել/պարտադրել, որ իրենց հանդիպմանը հաջորդող հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը տեղ չգտնի։ Միջազգային կառույցների ու դաշնակիցների նկատմամբ անվստահելի պահվածքի արդյունքում Հայաստանը դարձավ լուսանցքային, մեկուսացված ու երբեմնի գրավչությունը կորցրած և պարբերաբար դավաճանող անբարո կնոջ հոմանիշ։ Մեր դիվանագիտության բացառիկ տգիտության պատճառով ամբողջ աշխարհին գործնականում հանեցինք մեր դեմ կամ, առնվազն, վանեցինք մեզանից՝ դառնալով գերտերությունների ձեռքին անխնա օգտագործվող խաղալիք։ Տարածաշրջանում մեգապոլիսներն ամենօրյա ռեժիմով իրենց աշխարհաքաղաքական շահերն են պարտադրում, համադրում ու լուծում՝ ի հաշիվ Հայաստանի ու մեր պետականության։ Իսկ մենք չարությամբ, տգիտությամբ, իշխանատենչությամբ ու սրբապղծությամբ պրկված վիժվածքին մեր իսկ ձեռքերով մտցրել ենք մեր սեփական աչքն ու կուրորեն փորձում ենք դաշնակիցների շրջանում դավաճաններ փնտրել... Իմպոտենտին ու պարազիտոսին հատուկ պահվածք ու հոգեվիճակ...
 
Այսօր էլ դիվահարը թշնամու ստամոքսով ու որովայնով հյուսիսից և հարավից կուլ է տալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ՝ թշնամին իր համար վերջնականապես լուծել է Արցախի հարցը, ինչքան էլ մենք հրապարակներում վանկարկերք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեծ թուրանի ամբողջացման ծրագրին արդեն խանգարում է Հայաստանը, ում կոկորդից մերօրյա պետրոս գետադարձի ժանիքներով բռնել է թշնամին։
 
Ալիևը հոխորտում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «խաթրով» չհանձնի Զանգեզուրի միջանցքը, ինչպես խոստացել է, ապա պատերազմի միջոցով կտիրանա միջանցքին։ Տառապանքի փորձով լուրջ մտահոգություն ունեմ, որ մի քանի հազար զինվոր գլխատելուց ու միջանցքը հանձնելուց հետո ԱԺ ամբոիոնից դահիճը նորից կարող է հայտարարել, որ այս նույն պատկերը կարող էինք ունենալ նաև առանց զոհերի, բայց այդ դեպքում իրեն կհայտարարեին դավաճան, ինչը կսպառնար իր իշխանությանը։
Կարծում եմ բնական հարց կառաջանա՝ ի՞նչ անել... Ինչպե՞ս կանգնեցնել պետության սրընթաց գահավիժումը... Հազարերորդ անգամ կրկնում եմ՝ ամեն գնով, առավել ևս, որ իշխանությունը զավթելուց, պահելուց ու մեր պետության գույությունը հարցականի տակ դնելուց ինքը ցույց է տվել այդ ճանապարհները։ Ոմանք սովորության համաձան հաշիվ կպահանջեն՝ բա սահմանադրական նորմե՞րը...
 
Հ.Գ. Հա՛, ի դեպ, հիշու՞մ եք, թե ժողովրդի վզին դրած ինչ աննախադեպ կեղծիքներով 95-ի այս օրը «ընդունվեց» Սահմանադրությունը...
...Ես հիշում եմ...»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular