Չինաստանը չի մերժել մեզ․ Կրեմլը հերքում է
Տեղեկությունն այն մասին, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Չինաստանը չի մերծել։ Փոխադարձ այցեր կիրականացվեն, քանի որ չինական կողմը թուլացնում է կորոնավիրուսի սահմանափակումները»,֊ասել է Պեսկովը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել էինք, «Ազատ Ասիա» ռադիոկայանի (RFA) հաղորդմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մերժել էր Պուտինի առաջարկը՝ ասելով, որ մոտ ապագայում դժվար կլինի այցելել Ռուսաստան՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ։
Ճապոնական Yomiuri Shimbun հրատարակությունը, հղում անելով չինական կառավարության աղբյուրներին, նշել էր, որ Պուտինը հույս ունի օգտագործել Սի Ցզինպինի այցը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հետագա խորացող հակամարտություններից խուսափելու համար։