Բորիս Ելցինի թոռնուհին գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել
ФотографииԲորիս Ելցինի թոռնուհի Մարիա Յումաշեւան իր անձնական բլոգում հրապարակել է արձակուրդում արված մի քանի լուսանկար։
Նկարներում 20-ամյա Մարիա Յումաշևան կեցվածք է ընդունել սև լողազգեստով։ Մոդելը չի նշել աշխարհագրական դիրքը, սակայն, ըստ լանդշաֆտների, երկրպագուները հասկացել են, որ նա հանգստանում է Իտալիայում։
Մյուս նկարներում նա ցույց է տվել, թե ինչպես է իր սիրեցյալի՝ ֆուտբոլիստ Ֆեդոր Սմոլովի հետ միասին շրջում զբոսանավով, ցատկում ժայռից և զբոսնում լեռներում գտնվող վիլլայով։ Մարիան հազվադեպ է նկարներ հրապարակում ֆուտբոլիստի հետ և նախընտրում է անձնական կյանքը պահել սոցիալական ցանցերից դուրս։
Հիշեցնենք, որ Բորիս Ելցինի 20-ամյա թոռնուհու և 32-ամյա Ֆյոդոր Սմոլովի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2020 թվականին: 2021 թվականին մարզիկը հաստատեց աղջկա հետ հարաբերությունները և նույնիսկ նշանադրության մասին խոսակցություններ եղան։
Սակայն Յումաշեւայի եղբայրը հերքել է այդ ենթադրությունները, իսկ դրանից հետո ֆուտբոլիստը ոչ միայն դադարեցրել է նրա հետ համատեղ լուսանկարներ հրապարակելը, այլեւ ջնջել է նախորդները։ Զույգը դեռ միասին է, բայց հանրային միջոցառումներին չի հայտնվում։