Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմեց գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» «Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին 

Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

«Կանխիկի շրջանառության կրճատումը դրական է և անհրաժեշտ՝ ստվերի դեմ պայքարի, տնտեսական, ֆինանսական անվտանգության բարձրացման հնարավորություններով պայմանավորված: Ինքս էլ շատ եմ կարեւորում անկանխիկի անցումը , մինչդեռ բարեփոխումը պետք է իրականացվի այնպես, որ հերթական անգամ չստեղծվի տնտեսվարողների և քաղաքացիների գլխին կախված նոր մահակի տպավորություն:

Տեխնիկական ապահովության խնդիրներ

Տնտեսվարողը ոչ վաղ անցյալում նոր սերնդի ՀԴՄ սարքավորումների գնման պարտադրանքից հետո կանգնել է անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի լրացուցիչ ակտիվացման հարցի առաջ: Չնայած ԿԲ հայտնել է (օրենքի ուժի մեջ մտնելուց օրեր առաջ) հայաստանյան երկու բանկի կողմից այդ գործընթացն ապահովելու պատրաստակամության մասին, բայց, ըստ երևույթին, այս գործընթացը պատշաճ վերահսկողություն չունի, քանի որ կան դժգոհություններ, որ բանկերն այդ գործընթացի դիմաց դնում են նախապայմաններ. օրինակ՝ ինչ-որ շրջանառությունից պակաս լինելու դեպքում ֆիքսված միջնորդավճարի պայման են ներկայացնում:

Բանկային միջնորդավճարները՝ հարված փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացուն

Անկանխիկ միջոցներով գործարքների իրականացումը ենթադրում է յուրաքանչյուր գործարքից միջնորդավճար բանկերին՝ սկսած 1,5%-ից ընդհուպ մինչև 4,5 – 5%:
Շղթայաբար բարձրանալու են ապրանք-ծառայությունների գները: Բայց սա միայն երևացող հատվածն է: Իրականում այս ողջ գործընթացից մեծ շրջանառություն ունեցողների կողքին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են պարզապես դուրս մղվել շուկայից: Սխեման պարզ է՝ տնտեսվարողի շահույթը նվազելու է, քանի որ եկամուտների ավելացման համար տնտեսական ներկայիս իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, մինչդեռ ծախսն այսպիսով ավելանում է:

Հարկային եկամուտների աճի հնարավորություն

Օբյեկտիվորեն կա հարկային եկամուտների աճի ակնկալիք, ինչն անշուշտ դրական է: Բայց դրա դրական արդյունքը միջին վիճակագրական քաղաքացին պետք է զգա հետադարձ ազդեցությամբ: Երբ այս ամենի ներքո թոշակների, նպաստների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է ընդամենը մի քանի հազար դրամով, այնինչ պետական պարգևավճարների, անհարկի ծախսերի, ըստ այդ պահին քաղաքական պատեհության այս կամ այն ոլորտի պետական պաշտոնյաների աշխատավարձերի աճը անգամներով է ավել, ստացվում է, որ քաղաքացին կարող է տուժել՝ վճարելով ավելի շատ, իշխանության նեղ անձնական և քաղաքական ամբիցիաների բավարարման համար: Մյուս հետադարձ խողովակը՝ տնտեսությունում արդյունավետ կապիտալ ծախսերի կատարումն է: Այստեղ մենք ունենք վստահության սուր ճգնաժամ, որի պատճառն ու մեղավորն այս իշխանությունն է:

Բանկերի շրջանառու միջոցների ավելացման հնարավորություն
Բանկերն այսպիսով ունենում են շրջանառու կուտակված միջոցներ, ինչն օրինակելի պարագայում, կրկին հետադարձ խողովակներով դեպի տնտեսություն և անհատներ ֆինանսավորման հասանելիության մեծացում է ենթադրում: Ակնկալե՞լ այս իրականությունում նման զարգացումներ, թե՞ սա կլինի պարզապես բանկային համակարգից տնտեսության կախվածության էլ ավելի մեծացում. թողնում եմ յուրաքանչյուրիդ գնահատմանը:

Ամփոփելով` օրենքի դրական ու բացասական կողմերը.

1. Ստվերի կրճատման, լրացուցիչ հարկահավաքման հնարավորություն,
2. Նպաստ բանկային շրջանառու միջոցների ավելացմանը,
3. Ֆինանսական, տեխնիկական խնդիրներ տնտեսվարողների համար,
4. Մրցակցային խնդիրներ փոքր և միջին բիզնեսի համար,
5. Ապրանք-ծառայությունների շղթայական թանկացում,
6. Բանկերից ու բանկային միջնորդավճարներից տնտեսության կախվածության մեծացում:

Բարեփոխումը, հատկապես սոցիալ-տնտեսական խիստ խոցելի իրավիճակում, գոնե սկզբնական փուլում պետք է կրի խրախուսող, ոչ թե պատժիչ բնույթ: Հակառակ դեպքում և՛ տնտեսվարողի, և՛ քաղաքացու համար պարզապես ավելանում են դժվարություններն՝ իրենց ավելի խորքային հետևանքներով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմեց գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ. Փաշինյան «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ»․ հարց՝ Փաշինյանին Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ) Տավուշի համայնքապետերը վերադարձել են կառավարության շենք եւ հանդիպում են Փաշինյանի հետ (տեսանյութ) Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին․ Միքայել արք․ Աջապահյան Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Փաշինյան Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը. «Հրապարակ» Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից ՀՀ–ն դուրս գալ չի կարող․ ՓաշինյանՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ Փաշինյան (տեսանյութ) Հանրային կարծիքից վախենում է. իրականությունից մեկուսացում
Ամենադիտված