Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» 

«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմադիրները, բացառությամբ Թագուհի Թովմասյանի, միասնաբար հրաժարվեցին ԱԺ պաշտոններից՝ ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի, իսկ Արմեն Գեւորգյանը՝ նախագահի պաշտոնից։ Սա քաղաքական քայլ էր, ինչը չանելը կնշանակեր դառնալ իշխանական կցորդ։ Թագուհի Թովմասյանը, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նախ փորձեց ներկայացնել, թե ինքը կողմնակից է մանդատները դնելուն, ապա մեղադրեց, թե ինչու իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելուց հետո չհրաժարվեցիք մանդատներից, եւ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։

Թվում էր, թե մանդատը դնելու կոչն առաջին հերթին պետք է ուղղված լիներ սեփական անձին, քանի որ Վանեցյանի առաջարկով ու միջոցով հենց ինքն է հայտնվել ԱԺ-ում։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը հայտնվել են Վանեցյանի քվոտայով, մյուսները ՀՀԿ-ի թեկնածուներն են, եւ ինքը պետք է օրինակ ծառայեր մյուս գործընկերներին, մանավանդ որ ամիսներ առաջ հենց ինքն էր առաջարկում մանդատներից հրաժարվել։

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ իբրեւ թե այդ պաշտոնը պահում է՝ երկրում առկա մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով։ Մեկ անգամ ՔՊ-ից հեռացած, այժմ ընդդիմությունից տարանջատվող Թագուհու պահվածքը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Հայաստան» դաշինքում, այլեւս սեփական խմբակցությունում, որի քարտուղար Հայկ Մամիջանյանը եւս միացել է որոշմանը եւ հրաժարվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Թովմասյանի գլխավորած մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Դոնթի բանաձեւի համաձայն, անցնում էր ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Հայաստան» դաշինքին, ՊՈՒ-ն չուներ հանձնաժողով նախագահելու բավարար մանդատ, սակայն գործընկերային համերաշխության սկզբունքով «հայաստանցիները» մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն ժամանակին զիջեցին ՊՈՒ-ին։

Ենթադրվում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական է, եւ անհատները պետք է ենթարկվեն քաղաքական որոշմանը՝ չխախտելով ընդդիմության միասնականությունը։ Հակառակ դեպքում պառակտված ընդդիմությունը նվեր է ցանկացած իշխանության, էլ չենք խոսում, որ հենց իշխանությունն է իր կողմը փորձում գրավել որոշ ընդդիմադիրների՝ պառակտելով եւ թուլացնելով ընդդիմությանը։

Եվ եթե «Պատիվ ունեմ» դաշինքն ու նրա ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանը, իրոք որոշել են իշխանափոխություն իրականացնել, ապա պետք է միջոցներ ձեռնարկեն Թագուհի Թովմասյանի ձեռքից հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելու համար։

Ի դեպ, դրա համար բավարար լծակներ կան։ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ միայն խմբակցության անդամ պատգամավորը կարող է ղեկավարել ԱԺ մշտական հանձնաժողովը։ Եթե ՊՈՒ-ն Թագուհի Թովմասյանին հեռացնի խմբակցությունից, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նա կզրկվի նաեւ նախագահի պաշտոնից։

Մեր տեղեկություններով, ուրբաթ օրվանից խորհրդարանական ընդդիմադիր երկու ճամբարներում սկսել են քննարկել այս հարցը։ «Հայաստան» դաշինքում կարծում են, որ Թագուհու հարցը լակմուսի թուղթ է երկու թիմերի փոխհարաբերություններում, որը ցույց է տալու, թե որքան միասնական են ընդդիմադիրները, որքան ազնիվ են իշխանությունների դեմ իրենց պայքարում։ ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս հարցը քննարկման ենթակա չէ․ պետք է Թագուհի Թովմասյանին առաջարկել՝ հրաժարվել պաշտոնից, եւ կանգնեցնել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ ինքնակամ հրաժարվի եւ հայտարարի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, կա՛մ խմբակցությունը պետք է որոշում կայացնի՝ նրան հեռացնելով խմբակցությունից եւ զրկելով պաշտոնից։

ՊՈՒ քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ զրուցել չհաջողվեց։ Խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցրինք, թե ինչ որոշում ունեն Թովմասյանի հարցում։ «Նման հարցերով դիմեք քարտուղարին»,- ասաց նա։ Սակայն նշեց, որ, իր կարծիքով, պետք է, միանշանակ, Թովմասյանը պաշտոնից հրաժարվի։

ՀԳ․ Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալված քաղաքական գործիչների, մասնավորապես, ընդդիմադիրների աչքից չէր վրիպել, որ Թագուհի Թովմասյանը ողջ միջոցառման ընթացում եղել է ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողքին։ Ի դեպ, Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու քայլն էլ էր ժամանակին վերագրվում Սուքիասյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
Ամենադիտված