Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:
Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը Իտալիայից Յանիկ Սիներն էր: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առաջին երկու սեթերում զիջեց համապատասխանաբար 5-7 և 6-2 հաշիվներով: Սակայն հաջորդիվ սերբ թենիսիստը կարողացավ բեկել խաղի ընթացքը ու երեք սեթերում հաղթեց մրցակցին համապատասխանաբար 6-3. 6-2, 6-2 հաշիվներով:
Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:
Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր: