KFC-ն լքում է ռուսական շուկան
ԺամանցՅամ! Brands-ը, որին պատկանում են KFC-ն և Pizza Hut-ը, բանակցություններ է վարում ռուսական KFC ռեստորանները տեղական օպերատորներին վաճառելու շուրջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գործարքից հետո ընկերությունը նախատեսում է դուրս գալ ռուսական շուկայից։ Պոտենցիալ գնորդների անունները դեռ հայտնի չեն։ «Ռուսական ռեստորանների սեփականության և ֆրանչայզինգի իրավունքները տեղական օպերատորին փոխանցելու վերաբերյալ բանակցությունները «ավարտուն փուլում են»,֊ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Յամ! Brands-ը նաև դադարեցրել է բոլոր ներդրումները Ռուսաստանում և գործունեությունը սեփական ռեստորաններում:
«Ներկայումս ընկերությունը դիտարկում է Ռուսաստանում իր ակտիվները տեղական օպերատորին փոխանցելու տարբեր սցենարներ։ Քննարկված տարբերակներից ցանկացածը ենթադրում է աշխատակիցների աշխատատեղերի պահպանում, ինչպես նաև մատակարարների և գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարում»,- լրագրողներին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Մարտին KFC-ն հայտարարեց Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու իր մտադրության մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության պատճառով։