Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել (լուսանկարներ)
PhotosՓարիզում բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում Նիկոլ Քիդմանը ներկայացրել է Balenciaga-ի նոր հավաքածուն: Դերասանուհուն քննադատել են պոդյումի վրա իր դեբյուտի համար, գրում է Peopletalk.ru-ն:
Նիկոլ Քիդմանը Քիմ Քարդաշյանի, Դուա Լիպայի, Բելլա Հադիդի, Նաոմի Քեմփբելի և այլ աստղերի հետ հայտնվել է Նորաձևության շաբաթվա պոդիումում։ Օսկարակիրը ներկայացել է արծաթագույն զգեստով։
Թվում է, թե այս կերպարում ամեն ինչ կատարյալ է, բայց ոչ դերասանուհու քայլվածքը, ինչպես կարծում են համացանցի օգտատերերը։ Երկրպագուները քննադատել են Նիկոլին և ասել, որ նա անբնական տեսք ունի։ «Եթե կարծում եք, որ Քիմը անշնորհք տեսք ուներ, ապա նայեք Նիկոլին։ Նա նման է կենդանի արձանի»: — իրենց կարծիքն են հայտնել բարձր նորաձեւության գիտակները։