Հենրիխ Մխիթարյանի առաջին մարզումն «Ինտերում» (լուսանկարներ)
ՍպորտՀայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։ «Ինտերն» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։
Հուլիսի 12-ին միլանյան թիմը կհյուրընկալվի շվեյցարական «Լուգանոյին», հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին», հուլիսի 23-ին հյուր կգնա ֆրանսիական «Լանսին», հուլիսի 30-ին կընդունի ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնին», օգոստոսի 6-ին՝ իսպանական «Վիլյառեալին»։
«Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Մխիթարյանը «Ինտերի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։