«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ
VideoՖրանսիայի հրապարակում այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը:
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօրվա հանրահավաքին չի մասնակցի, քանի որ աշխատանքային այցով մի քանի օր է՝ գտնվում է Ստրասբուրգում:
Նա այսօր ուղերձ է հղել Ստրասբուրգից՝ նշելով. «Իմ այցի նպատակն էր ներկայացնել նաեւ «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության տեսակետները, մոտեցումները, ծրագրերը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի եւ առհասարակ, մեր ժողովրդի մոտեցումների մասին: Հանդիպումների ժամանակ խոսվել է նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ժողովրդավարական գործընթացների մասին»: