«Վարագույրը փակվում է՝ ավելի շքեղ ներկայացմամբ բացվելու պայմանով»․ Դիանա Գրիգորյան
ԺամանցՍցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային կերպարում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Դիանան ծաղկավոր պրինտով զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ «Վարագույրը փակվում է՝ ավելի շքեղ ներկայացմամբ բացվելու պայմանով», - հրապարակումը մակագրել է Դիանան։