Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը․ Վանեցյանը՝ Մամիջանյանին և Աբրահամյանին
Բլոգոսֆերա«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պատասխանատու պաշտոններում առաջադրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։