ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է «Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ Նոյեմբերյանում Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու 

Առաջին զանգողը պետք է Էրդողանը լիներ. թուրքագետ

Հարցազրույցներ

«Մենք ունենք մի շարք  լուրջ հարցեր՝ պատերազմ, դրան Թուրքիայի մասնակցություն, Թուրքիայի կողմից մեզ ուղղված անհիմն բազմաթիվ մեղադրանքներ, ու այս կոնտեքստում  առաջին զանգողը պետք է  Էրդողանը լիներ»,-հայ-թուրքական հարաբերությունների  վերջին զարգացումների մասին  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում   նշեց  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

-Պարո′ն Իսպիրյան,  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  երեկվա հեռախոսազանգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, շնորհավորանքը,  քննարկումների առիթ տվեց: Ինչպե՞ս կգնահատեք այն՝ որպես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դիվանագիտական քայլ: 

-Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում էր 44-օրյա պատերազմից հետո կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ինչպես  Վրաստանի վարչապետի խոսքից  հասկացանք՝ Փաշինյանը  ցանկանում էր հանդիպում կամ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ,  և այս տոնը՝ Քուրբան Բայրամը, առիթ հանդիսացավ, որպեսզի նա  զանգահարի Թուրքիայի նախագահին ու  շնորհավորի՝ ստեղծելով առաջին կոնտակտը  նրա  հետ:

Դա ընդամենը քաղաքավարական հեռախոսազանգ էր  և հարաբերությունների կարգավորման համար որևէ դրական կամ բացասական  նշանակություն, բնականաբար, չի կարող ունենալ.  Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացը տանում է այնպես, ինչպես իր երկրի շահերն են պահանջում, այլ ոչ թե այն իրողությամբ, թե ով է իրեն զանգահարում: 

-Արդյոք ճի՞շտ էր Փաշինյանի՝  նախաձեռնողականություն դրսևորելը:

-Ճիշտն ասած՝   ես  դա չեմ հասկանում: Ընդհանրապես, նորմալ է զանգելը, շնորհավորելը,  դա ամբողջ աշխարհում ընդունված  դիվանագիտական, քաղաքավարական էթիկա է, մեկը պետք է աներ այդ քայլը, ուղղակի մենք ունենք մի շարք  լուրջ հարցեր՝ պատերազմ, դրան Թուրքիայի մասնակցություն, Թուրքիայի կողմից մեզ ուղղված անհիմն բազմաթիվ մեղադրանքներ ու այս կոնտեքստում  առաջին զանգողը պետք է  Էրդողանը լիներ:  Դա ավելի ընդունելի կլիներ:

-Ինչպե՞ս կբացատրեք այն երևույթը,  որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում  են երրորդ երկրներում:

-Հաշվի առնելով  տարածաշրջանում  առկա քաղաքական  իրողությունները  և այն հանգամանքը, որ  մեր դիվանագիտական բլոկը այս ուղղությամբ բավականին պասիվ է ու պրոֆեսիոնալ չի գործում,  գոնե երրորդ երկրներում հանդիպելն  ապահովագրում է հնարավոր սխալներից:  Իհարկե, ճիշտ կլիներ Երևանում և Անկարայում հանդիպելը, բայց հարց է, թե որքանով կարող ենք այդ պարագայում բանակցություններն այնպես վարել, որ  դրանք մեր նկատմամբ չլինեն  ճնշում, և Հայաստանը ստիպված լինի ինչ-ինչ զիջումների գնալ:  Կարծում եմ՝ երրորդ երկրներում հանդիպումներն այս պահին այս բանագնացով  լավագույն լուծումն է:

-Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները  ռոմանտիկ գաղափար չէ՞:

-Դեռ չկան նման հարաբերություններ, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները անպայմանորեն  կապում է Ադրբեջանին հետ. առանց նախապայմանների ասվածն  ընդամենը հայտարարություն է:  Նրանք ասում են՝  առանց նախապայմանների, բայց մենք ամեն ինչ  համաձայնեցնում ենք Ադրբեջանի հետ,  սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի  խաղաղության համաձայնագիր,  լավ կլինի Հայաստանը հրաժարվի ցեղասպանության պնդումներից, Կարսի պայմանագիրը ճանաչվի: Այս բայցերի պարագայում չենք կարող խոսել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին: Հարցազրույցներից մեկում մեր բանագնացը խոստովանեց, որ  Թուրքիան, ի վերջո, առանց նախապայմանների չի առաջնորդվում, փորձում է կապել կրկին Ադրբեջանի կամ այլ գործոնների հետ:  Թուրքիան  համաձայնել է այդ տեսակետին, որպեսզի Հայաստանին, այսպես ասած, «չխրտնեցնի», և Հայաստանը շարունակի իր գործընթացը:

-Ո՞րն է մեր շահը այս ամենի մեջ:

-Ընդհանրապես, նորմալ է, որ Հայաստանը  ճիշտ հարաբերություններ կառուցի  բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Թուրքիայի: Մեր շահը կլինի այն, որ Թուրքիայի հետ ունենանք Հայաստանի շահերից բխող հարաբերություններ, մեր շահերը  ճիշտ սպասրկվեն:  Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, մեր տարածաշրջանում շախմատային բարդ կոնֆիգուրցիաներով պարտիաներ են ընթանում  և  Հայաստանին պետք են  պրոֆեսիոնալ մասնագետներ այդ գործընթացներով  անվտանգ անցնելու համար: 

-Իշխանության թիմում կա՞ն նման մասնագետներ:

-Ես չեմ տեսնում, բայց հուսով եմ, որ կհայտնվեն:

                                                                                                                                         

Սուսաննա Թամազյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածումԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը՝ 41․101 մլն դրամ էՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըՎճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ինԻնչ եղավ Արցախում, այսօր Տավուշում է լինում, կոմունիկացիաները կանցնեն թշնամու վերահսկողության տակՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Էլի էկան, ասեցին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին«Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ ՆոյեմբերյանումՀայի տան դուռը բացում են, որ թուրքը գա, նստի. նոյեմբերյանցիներ (տեսանյութ) ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել
Ամենադիտված