Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով` առնվազն 18 մարդ է զոհվել (լուսանկարներ)
ФотографииՀնդկաստանի տարբեր նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է India TV հեռուստաալիքը։
Հորդառատ անձրևները խաթարել են Թելանգանա, Գուջարաթ, Մահարաշտրա և Մադհյա Պրադեշ նահանգներում բնականոն կյանքը։ Ջրհեղեղներ են գրանցվել նաև Կարնատակա նահանգում: Հորդառատ տեղումների պատճառով՝ իրավիճակը շարունակում է բարդ մնալ Արևելյան Ասամում, որտեղ շատ շրջաններ դեռևս հեղեղված են և սողանքներ կան:
Ջրհեղեղներ են գրանցվել նաև Հնդկաստանի մայրաքաղաքի մի շարք թաղամասերում։ Կաթվածահար է եղել Նյու Դելիի երթևեկությունը։ Օդերևութաբանները առնվազն հաջորդ օրվա համար ավելի շատ տեղումներ են կանխատեսում։