Ես ընտանիքի տղա եմ. Քիմ Քարդաշյանի ընկերը՝ Փիթ Դևիդսոնը հայտարարել է, որ ցանկանում է հայր դառնալ (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի կատակերգու դերասան Փիթ Դևիդսոնը՝ Քիմ Քարդաշյանի ընկերը, հարցազրույց է տվել Քևին Հարթին, որում նա հայտարարել է, որ ոզում է երեխաներ ունենալ։ «Ես հաստատ ընտանիքի տղա եմ: Ահա իմ նպատակը, որին դեռ չեմ հասել․ ուզում եմ երեխա ունենալ։ Սա իմ երազանքն է»,֊խոստովանել է նա՝ նշելով, որ դա «շատ բանական ցանկություն է»։
Կատակերգու դերասանը նշել է, որ հայրությունը համարում է «զվարճալի բան», որը թույլ կտա իրեն ավելի լավ մարդ դառնալ։
«Ես շատ ոգևորված եմ այս առիթով, դա այն է, ինչին ես պատրաստվում եմ հենց հիմա: Ես պարզապես փորձում եմ լինել այնքան լավ ընկեր, որքան կարող եմ, և զարգանալ և ավելի լավը դառնալ, որպեսզի երբ դա տեղի ունենա, ինձ համար ավելի հեշտ լինի»,֊ասել է նա։
Դևիդսոնը խոսել է նաև այն մասին, թե ինչպես է իր դժվար մանկությունն ազդել իր ստեղծագործական ուղու վրա։ Այսպիսով՝ յոթ տարեկանում նա կորցրել է հորը, ով հրշեջ էր։ Նա մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ։ Դրանից հետո Փիթն ընկել է դեպրեսիայի մեջ։
«Ընկերներիս ասում եմ, որ անընդհատ մտածում եմ՝ եթե ամեն ինչ լավ լիներ, եթե իմ մանկությունը լավ անցներ, ես հավանաբար կաշխատեի՝ որպես շինարար Սթեյթեն Այլենդում: Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ տղան, բայց այս բոլոր տարօրինակ բաներն ինձ ստիպեցին սիրել կատակերգական ժանրը»,֊ասել է Փիթը:
Աշխատանքի բերումով՝ Փիթը ծանոթացել է իր ընկերուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանք հանդիպում են 2021 թվականի աշնանից։ Փիթը շատ ժամանակ է անցկացնում Քիմի և Քանյե Ուեսթի չորս երեխաների հետ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Փիթը նույնիսկ դաջվածք է արել Քիմի և նրա երեխաների անունների սկզբնատառերով։