Առատաձեռն առաջարկ․ Կրիշտիանու Ռոնալդուին գնելու համար պատրաստ են 300 միլիոն եվրո վճարել
ՍպորտՍաուդյան Արաբիայի ակումբներից մեկը պատրաստակամություն է հայտնել 300 միլիոն եվրո ծախսել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար, հայտնում է As-ը։
250 միլիոն եվրոն կլինի պորտուգալացու աշխատավարձը երկու մրցաշրջանի համար, 30 միլիոն եվրո ենթադրվում է վճարել ներկայիս պորտուգալական «Մանչեսթեր Յունայթեդին» տեղափոխության համար, ևս 20 միլիոն եվրո նախատեսված է գործակալներին միջնորդավճարներ վճարելու համար։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է As-ը, Կրիշիանոն դժվար թե ընդունի այս առատաձեռն առաջարկը: Նա կցանկանար գոնե մեկ մրցաշրջան ևս անցկացնել եվրոպական ֆուտբոլում։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերների բացակայությունից։ Ֆուտբոլիստը կարծում է, որ ներկայիս կազմով թիմը չի կարողանա լուծել հավակնոտ առաջադրանքներ։
Միաժամանակ, նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում բաժանվել Ռոնալդուից։