Քլոե Քարդաշյանը երկրորդ երեխային է սպասում փոխնակ մորից
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, և նրա նախկին ընկերը՝ Տրիստան Թոմփսոնը, սկանդալային բաժանումից հետո երկրորդ երեխային են սպասում փոխնակ մորից։ Քլոեի ներկայացուցիչը EOnline-ին հաստատել է լուրը։
«Մենք կարող ենք հաստատել, որ Թրուն եղբայր կամ քույր կունենա,֊ասել է Քլոեն՝ հավելելով, որ աներևակայելի երախտապարտ է փոխնակ մորը այս օրհնության համար:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին նաև զույգի վերամիավորման մասին լուրերը, սակայն, ըստ աղբյուրի, հարաբերությունների վերսկսման մասին խոսք չկա։
Նշվում է, որ նախքան Քլոեի՝ փոխնակ մորից երեխա ունենալու մասին լուրերը՝ Տրիստանը երեխա է ունեցել այլ կնոջից։ Այսպիսով, ըստ աղբյուրի, Քլոեի երեխայի մասին հայտնի է դարձել նոյեմբերին, մինչդեռ դեկտեմբերին Մարալի Նիքոլս անունով աղջիկը Տրիստան Թոմփսոնից որդի է ունեցել։ Մարզիկը սիրավեպ է սկսել Նիկոլսի հետ Քլոեի հետ հարաբերությունների ժամանակ։
Մինչ այս մարզիկի բազմաթիվ դավաճանությունների պատճառով՝ Քլոեն ու Տրիստան Թոմփսոնը մի քանի անգամ բաժանվել էին, իսկ հետո նորից վերսկսել հարաբերությունները։ Քլոեն և Տրիստանն արդեն չորսամյա դուստր ունեն՝ Թրուն։ Բացի այդ՝ Թոմփսոնը նաև երկու որդի ունի այլ հարաբերություններից։