Արտակարգ դեպք Գյումրիում. հրշեջները մարել են Lexus-ում առաջացած հրդեհը
Emergency CaseՇիրակի մարզում, այսօր, հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Մինչ հրշեջների ժամանումն էլ, քաղաքացիներն իրենց ուժերով են պայքարել կրակի տարածման դեմ։ Պարզվել է, որ այրվել է Գյումրու բնակիչ 63-ամյա Մեխակ Ներսիսյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը մասամբ, ավտոտնակի առաստաղի փայտյա երեսապատումը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։