Խոշոր ավտովթար Արագածոտնի մազում 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան տուժածներ
Արտակարգ ՊատահարԱյսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդ Հարություն Գ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Բարսեղ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ շ
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենանեը տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։