Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota-ն և Nissan-ը․ կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱրարատի մարզում, հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։50-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Ժիրայր Խ․-ի վարած Toyota մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտակ Հ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Արտակ Հ․-ն, նրա ուղևոր 41-ամյա Ք․-Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Ժիրայր Խ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հ․ Յ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Արարատի մարզում, հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։50-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Ժիրայր Խ․-ի վարած Toyota մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտակ Հ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով։