Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան ՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունը Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի 

Արդարադատությունը վերածվում է դոկտոր Մենգելեի. Այլընտրանքային նախագծեր խումբ

Բլոգոսֆերա

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։Մեքենան գործում է գրեթե անխափան։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի  համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։

Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալյանը, Ավետիք Չալաբյանը և ևս տասնչորս անձ։

Արմեն Գիգորյանի դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա մահացավ դատարանի դահլիճում։ Բայց կալանքը, որպես մարդուն տանջելու, նրա հանդեպ հաշվեհարդար լինելու գործիք Հայաստանում սկսում է հասնել կատարելության։ Հետադարձ հայացքը շատ կարևոր է  հասկանալու համար, թե «Նոր Հայաստանում» ինչ ճանապարհ է անցել մահվան մեքենան, և ուր կարող է տանել այն՝ չկանգնեցվելու դեպքում։

Մանվել Գրիգորյանի դատավարությունը լինչի դատաստան էր հիշեցնում։

Ծանր հիվանդությունից հյուծված մարդուն մերժում էին կալանքը փոխել, ցուցադրաբար տանում դատարան՝բացահայտ կերպով հասկացնելով, որ նրան այդ եղանակով պատժում են։ Դատավարությունները պարբերաբար ընդհատվում էին շտապօգնության կանչերով։ Մանվել Գրիգորյանին դանդաղ «սպանեցին», իսկ տուշոնկաների և վաճառված էմոցիաների մասին այլևս որևէ մեկը չի հիշում։

Արմեն Չարչյանի պատմությունը։ Հանրահայտ բժիշկը, որն ուներ առողջական լուրջ խնդիրներ, քաղաքական հետապնդման շրջանակներում հայտնվել էր անազատության մեջ։ Սրտի կաթվածով, բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, կալանքի հետ անհամատեղելի։ Այդ հանգամանքը հաստատվեց նաև փորձաքննության արդյունքում՝ բժիշկների հանձնաժողովի կողմից։ Ուրեմն ի՞նչ էր Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքը, եթե ոչ՝ բացահայտ պատիժ։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ եղել է 537 օր։ Հաշվեհարդարի  դասագրքային օրինակ։ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել էր Հայաստան, չէր թաքնվել, չէր խուսափել քննությունից, այնուամենայնիվ կալանավորվեց։ Ամիսներ հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց սցենարը փլվել էր այդ պահին. ըստ իրենց հաշվարկի` Ռ. Քոչարյանը չէր գա Հայաստան, կմնար արտերկրում, և այդ դեպքում իշխանությունը նրան կհռչակեր մարտի 1-ի «միակ կազմակերպիչը, միակ պատասխանատուն և միակ մեղավորը»։ Եվ թեև պլանը չէր հաջողել, որպես պատժիչ գործիք կիրառվեց կալանքը, որից հետո ստիպված եղան ընդունել, որ դա արվել է հակասահմանադրական հոդվածով։

Այս պահին բացահայտ խոշտանգում է իրականացվում Նարեկ Մանթաշյանի հանդեպ, որն ունի առողջական լրջագույն խնդիրներ,  շաքարային դիաբետի բարձր ցուցանիշով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց, իսկ այնուհետև՝ կրկին նախնական կալանքի վայր։Եվ թեև նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, բայց, ըստ երևույթին, նրան պետք է պատժել, պատժել կալանքով։ Այդպես է իջել հրահանգը և համակարգն անմռունչ դա անում է։

Պատժում են Ավետիք Չալաբյանին։ Ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար քրեական օրենսգրքում արտահերթ նիստով հոդված են ավելացնում։ Դատավորը, քաղաքական պատվերի շրջանակում, երկարացնում է կալանքը տասը օրով, իսկ թե ինչո՞ւ, նույնիսկ ինքը չգիտի, և չի կարողանում հիմնավորել։ Կալանքով պատժել է պետք։

Մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են, չունեն ապացուցողական բազա, և դատական քննության պրոցեսում քանդվելու են, շատերը, հավանաբար, չեն ստանա ազատազրկման ժամկետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ կա հնարավորություն, մարդկանց պետք է պատժել, ընդհուպ՝ մինչև մահ։

Մենք չգիտենք բանտերում պահվող մյուս ակտիվիստների, գործիչների առողջական վիճակի իրական պատկերը։ Բայց գիտենք, որ նրանց գերակշիռ մեծամասնության համար կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե ելնելով գործից բխող իրական անհրաժեշտությունից, այլ՝ որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց։

Պատվեր և ինքնավզադրվածներ

Շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպան պետությունների դեսպանները,թերևս որոշակի շահերից ելնելով, «ոչինչ չեն տեսնում, չեն լսում, չեն հասկանում»։ Արձանագրում ենք, որ այս պահին չկա միջազգային ճնշում։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ, որը, ինչպես տեսնում ենք, արդեն բերում է մահերի։

Արդարադատության պատասխանատուներից մեկը հայտարարում էր,  որ Նիկոլի նկարին նայելիս իրեն ավելի ազնիվ է զգում. հետաքրքքիր է Արմեն Գրիգորյանի մահից հետո՞ էլ է այդպես զգում։ Եվ ընդհանրապես զգո՞ւմ է , թե ի´նչ հրեշի է վերածվել դատաիրավական համակարգը։ Մյուսն ասում էր՝ «վզիս դրել են ապօրինություններ անել», ու հետո ուղարկում են Հ1-ի եթեր՝ ինքնաստորանալու։ Քննիչներ, դատախազներ, դատավորներ ինքնավզադրված հոգեվիճակում են՝ անելով ամեն ինչ, ամեն անօրինականություն։

Չկա հույս, որ Արեն Գրիգորյանի մահը որևէ բան փոխելու է։ Ամեն ինչ շարունակվելու է նույն կերպ։ Մահ տվող համակարգերը կոսմետիկ փոփոխությունների ենթակա չեն։

Հայկական արդարադատությունը վերածվել է դոկտոր Մենգելեի՝ ֆորմալ օրինականության և անպատժելիության զգացումով հրեշավոր մարդասպանի։ Սա պետք է կանգնեցնել»:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
Ամենադիտված