Ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղբանտարկյալների և ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի
PoliticalՀուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
«ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»,- նշված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։