ՀՀ-ի և ՌԴ-ի հատուկ ծառայությունների համագործակցությունը շատ կարևոր է. Նարիշկին
ՏեսանյութերՀայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագործակցությունը երկու երկրների ունեցած փոխհարաբերությունների անքակտելի ու կարևոր մասն է։ Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Այսօր Հայաստանի ԱԱԾ-ի մեր գործընկերների հետ մենք բավական մանրամասն քննարկել ենք խնդիրների ամբողջական փաթեթը, կարծում ենք, որ ունենք բավական լավ համագործակցության հեռանկարներ», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։