Տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ կա․ Shamshyan.com Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Աբովյան քաղաքում Կատարի հավաքականը հակառեկորդ է սահմանել Ինչ կոտրվածքներ է ստացել Փաշինյանի եղբայրը․ «Հրապարակ» Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը Անկարան պետք է դառնա աշխարհի կենտրոն․ Էրդողան Երևանում Daweoo Laganza-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող ամուսիններին Մեդվեդևը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ապաշխարել մարդկության առաջ» Ռոման Ամոյանը նշանակվել է մարզադպրոցի տնօրեն 

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների մեջ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանիներում առկա են մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ:

Պետական եկամուտների կոմիտեի և  Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ  մաքսանենգության դեմ պայքարի վարչություն` հիշյալ առաքանիները նույնականացնելու և դրանցով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված թմրամիջոցները հայտնաբերելու նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց  բաժինների աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2 առաքանի: Արդյունքում առաքանիներից մեկի մեջ առկա տպիչ սարքի ներքին հատվածներից հայտնաբերվել են 333 գրամ «մեթամֆետամին» և 37 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Երկրորդ առաքանու միջի տպիչ սարքի ներքին հատվածից ևս հայտնաբերվել են 112 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 53 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ  2  առաքանիների միջից հայտնաբերվել են 445 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի  և 90 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ:

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները, ինչպես նաև առաքանիներում հայտնաբերված իրերն ու առարկաները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի համապատասխան վարչություն` հետագա վարութային գործողություններն իրականացնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը Samsung-ն իր սարքավորումների տերերին կսովորեցնի ինքնուրույն վերանորոգել սմարթֆոնները Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ կա․ Shamshyan.com Balenciaga-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ԲԴՍՄ պարագաների և երեխաների ներգրավվածությամբ գովազդային արշավի վերաբերյալ Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Աբովյան քաղաքում Կատարի հավաքականը հակառեկորդ է սահմանել Ինչ կոտրվածքներ է ստացել Փաշինյանի եղբայրը․ «Հրապարակ» Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ ՓաշինյանըԱնկարան պետք է դառնա աշխարհի կենտրոն․ ԷրդողանԵրևանում Daweoo Laganza-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող ամուսիններինՄեդվեդևը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ապաշխարել մարդկության առաջ»Ռոման Ամոյանը նշանակվել է մարզադպրոցի տնօրեն Փաշինյանը թիմակիցներին հրատապ կանչել է ՔՊ գրասենյակ․ Mediahub.am «Երևան էինք հասնում ուրախ-ուրախ». Դիանա Մալենկոյի և Մադոննա Հարությունյանի լուսանկարն ինքնաթիռիցՈւկրաինայում խաղաղության հասնելու լավագույն միջոցը Կիևին ռազմական աջակցություն տրամադրելն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀայրը ստիպել է երեք տարեկան որդուն վճարել քերծված մեքենաների համարՉինաստանը կոչ է արել Իսրայելին և Թուրքիային դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները Կատարում ԱԱ-2022-ին նախապատրաստվելիս մահացել է մոտ 500 աշխատանքային միգրանտՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՆիդեռլանդների հավաքականը 11-րդ անգամ դուրս եկավ ԱԱ-ի փլեյ-օֆֆ Ով է առավել մեծ հարված հասցրել քաղաքացիների գրպանինԵրևանում գործող «Անի» սրճարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դիԱրմեն Գրիգորյանը ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է տարածաշրջանում առկա մարտահրավերները Լիլուն ցույց է տվել իր նոր շքեղ ավտոմեքենան (լուսանկարներ)Կինը կուլ է տվել բոլոր հիվանդությունները բուժող «հրաշք» քարը և հայտնվել հիվանդանոցումՈւմ էր ակնարկում Փաշինյանը. նախկին պաշտոնյաների՝ միլիարդների հասնող շահած տենդերներըԿԴՄՄ-ն դատապարտել է Աշոտյանի նկատմամբ առանց ծանուցումների կիրառված ուղևորությունների արգելքը․ Արմեն Աշոտյան ԱՄՆ-ում ընտանիքը վերամիավորվել է 50 տարի առաջ կորած դստեր հետ Արձանագրվել է հրադադարի խախտում, վիրավորվել է երկու մարդ. ռուս խաղաղապահներՆոր Խարբերդում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Արմավիրի «ներքին խոհանոցում»Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի. Զարեհ Սինանյան Ներգաղթյալները 11 օր շարունակ նավարկել են դեպի Իսպանիա՝ թաքնվելով լցանավի կորպուսի վրաԱհազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է դրվածԹաիլանդական տաճարը դատարկ է մնացել այն բանից հետո, երբ բոլոր վանականները չեն անցել թմրամիջոցների թեստըՈսկեհասկ գյուղում ավտոմեքենա է այրվել Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ընդլայնել ԵՄ սահմանները Բալկաններից մինչև ՎրաստանԵս սիրում եմ իմ հայրենիքը, Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել․ Սուրիկ Խաչատրյան․ «Հրապարակ»Հունգարիան թույլ չի տա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի գումարում Աշխարհի առաջնությունում Ուելսի նկատմամբ տարած հաղթանակից հետո Իրանը ազատ է արձակել ավելի քան 700 բանտարկյալներիՄիացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն․ ՀՀ ՊՆԻնքնաթիռի ուղեւորները օղիով և պարերով խնջույք են կազմակերպել թռիչքի ժամանակ (տեսանյութ)Ամսվա սկզբին թուրք-հայկական սահմանին տեղի է ունեցել տեխնիկական պատվիրակությունների հանդիպում․ Քալըն Հայ խաղաղապահների պատրաստությունը բարձր է գնահատվել Կոսովոյում և Լիբանանում Բաքվում կոչ են արել վերանվանել ԱդրբեջանըՏիգրան Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖԱշխատավարձի 80%-ի չափով հավելավճար է սահմանվել ՍԴ-ի, 50%-ի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար. Փաշինյանը զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը «Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը փակել. կեղծ թեզեր է շրջանառում ու պատրաստվում ագրեսիայի. Արցախի ՄԻՊ. 24TV
Ամենադիտված