Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany 

Միրզոյանը Լեհաստանի Սեյմի նախագահին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Video

Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունն ամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման համար։

«Այս համատեքստում նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների արդյուքների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դրանց շարունակականությունն ու հաճախակիությունը լավագույնս կծառայեն երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացմանը։

Նախարարներն անդրադարձել են հայ-լեհական փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկելու առևտրի, բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, արդարադատության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացման շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև արդյունավետ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Նախարար Միրզոյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի ներառականության ամրապնդմանն ու արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ այս առումով կարևորելով Լեհաստանի դերակատարումը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկիր։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: 

Արարատ Միրզոյանն գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շարունակական սադրիչ գործողությունները, ռազմատենչ և առավելապաշտական  հայտարարությունները՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ 

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայրենադարձմանը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման քաղաքականության կանխմանը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ և ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի գործիքակազմում առկա մեխանիզմները կնպաստեն տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման դարաշրջան բացելու և կառուցողական երկխոսության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար:

Հանդիպման արդյուքներով Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Նույն օրը Արարարտ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի  համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Turkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to Armenia
Most Popular