ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) 

Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. Բախումներ չեն լինի․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին վերջապես Տիգրան Ավինյանը կտեղափոխվի Երեւանի քաղաքապետարան՝ փաստացի զբաղեցնելով փոխքաղաքապետի, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքապետի պաշտոնը։ Դեռեւս անցած տարեվերջին, երբ Հայկ Մարությանին գահընկեց անելուց հետո Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետի պաշտոնում, տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում Ավինյանի նշանակման մասին։ Բայց նշանակումը չեղավ, փոխարենը ՔՊ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ, այո, Ավինյանը քաղաքապետի իրենց թեկնածուն է։

Իսկ նշանակումը չկայացավ մի քանի պատճառով․ նախ՝ ՔՊ-ում հասկանում են, որ ցանկացած պաշտոն արագ փչացնում է երիտասարդներին, եւ պաշտոն ունեցող երիտասարդին էլ հասարակությունն արագ է «փչացնում», ուստի պետք է հնարավորինս ձգել նշանակումը, որպեսզի այն լինի ոչ թե ի վնաս, այլ ի նպաստ թեկնածուի։ Երկրորդ՝ քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրները խոսում էին, որ Հրաչյա Սարգսյան-Տիգրան Ավինյան տարաձայնություններն այնքան էին սրվել, որ առաջինը խանդով է վերաբերվում այն փաստին, որ ինքը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, անգլիական թագուհու կարգավիճակ ունի՝ բոլոր որոշումների կնքահայրը Տիգրան Ավինյանն է։ Եվ Ավինյանն էլ այդ խանդը տեսնելով՝ որոշել է հետաձգել իր մուտքը քաղաքապետարան, որ մթնոլորտը չշիկանա, եւ ավելորդ լարվածություն չառաջանա, ինչը կարող է ազդել իր վարկանիշի վրա եւ ստվերել ընտրությունները։

Հատկապես որ առանց պաշտոնի էլ Տիգրան Ավինյանն իր գործը տեսնում է՝ նա թաղապետարաններն արդեն հասցրել է իրենով անել, կադրային փոփոխությունների միջոցով ամենուր նշանակել է իր մարդկանց, թաղապետերն իր ծանոթ-բարեկամ-ընկերներն են, ենթակա կառույցներում էլ իր մարդկանց է նշանակում։ Հասցրել է շատ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում եւ այլ հիմնարկներում յուրային տնօրեններ նշանակել։

Տարբեր պատրվակներով ազատվում են գործող ղեկավարներից եւ նշանակում յուրայիններին, որ ընտրությունների փուլում աշխատեն Ավինյանի համար։ Ավելին, արդեն քանի ամիս է՝ քաղաքապետացուն նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ այցելում է պետական տարբեր հիմնարկներ, հաստատություններ, բուհեր, վարչական շրջաններ, հանդիպումներ ունենում կոլեկտիվների, քաղաքացիների հետ, անգամ օտարերկրյա այցեր է կատարում քաղաքապետարանին առնչվող խնդիրների օրակարգով, Նիկոլ Փաշինյանի կողքին է երեւում։ Մի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ ամրագրում են Տիգրան Ավինյան-քաղաքապետին։

Թե ինչու է Ավինյանը որոշել հիմա մտնել քաղաքապետարան, մեր աղբյուրներն ասում են, որ փոխքաղաքապետի կարգավիճակն ավելի դյուրին կդարձնի խնդիրների իրագործումը։ Բացի այդ՝ ժամանակն է կատարած գործը ցույց տալու, վարկանիշ հավաքելու։ Իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն, հերթական ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել։

Ի դեպ, ի սկզբանե որոշել էին, որ այս հոկտեմբերին արտահերթ ընտրություններով քաղաքապետ ընտրեն, սակայն ՔՊ ներքին հարցումների արդյունքում պարզվել է, որ Ավինյանը չունի այնքան վարկանիշ, որ կարելի լինի ռիսկի դիմել։ Մեր աղբյուրներն ասում են, թե հարցումներով պարզել են նաեւ, որ ՔՊ-ում այնպես չէ, որ կա այլ՝ ավելի հարմար թեկնածու, որն Ավինյանից բարձր վարկանիշ ունենա։

Ամեն դեպքում՝ Ավինյանը չարյաց փոքրագույնն է։ Սակայն իշխանությունների մարտավարությունը լինելու է ձայների փոշիացումը, ինչպես արեցին 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ խաղի մեջ մտցնելով 25 քաղաքական ուժ, որոնցից միայն 3-ն անցան խորհրդարան, իսկ մնացած 22-ը ձայներ խլեցին ընդդիմությունից։

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանի նշանակումից հետո քաղաքապետարանում հետաքրքիր շոու է սպասվում։ Էքսցենտրիկ եւ տեսախցիկների առջեւ «ռեմբո» ձեւացող Հրաչյա Սարգսյանը եւ գորշ կարդինալի ոճով գործող, հավասարակշիռ Տիգրան Ավինյանը կարող են շատ ուշագրավ զույգ դառնալ։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ քաղաքապետարանում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ կան, պատկերը պարզ կդառնա: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամակատարներն են:

Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի եւ իրենով է անում փողոտ ծրագրերը։ Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, թե պայմանավորվել են, որ նշանակումից հետո բախում չլինի։ Գործող քաղաքապետը կշարունակի քաղաքապետի դերը, իսկ Ավինյանն ավելի շատ կլինի դրսերում՝ հանդիպումների, քարոզչության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված