Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ) Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանի հայրն ինձ է դիմել. Թագուհի Թովմասյան

Բլոգոսֆերա

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ 

«Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանի հայրն ինձ է դիմել

Եթե որևէ իրական ժողովրդավարական երկրում վարչապետին տեղափոխող ավտոշարասյունը վրաերթի ենթարկեր քաղաքացուն և անօգնական թողնելով՝ հեռանար, առաջին հերթին պատասխանատվության կենթարկվեր հենց վարչապետը: Իսկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պաշտոնավարում է, այլ հենց վթարի հեղինակ վարորդը գտնվում է ազատության մեջ:

Օրեր առաջ ինձ է դիմել ՀՀ քաղաքացի Մնացական Մնացականյանը՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը։

Քաղաքացին նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունենալով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, տեսնում է, որ իրականացվում է կանխակալ նախաքննություն, իր դստեր և թոռան մահվան պատճառ հանդիսացած վարորդը մինչ օրս գտնվում է ազատության մեջ: Ըստ դիմումատուի՝ մեղավոր այլ անձանց չեն տրվել պատշաճ քրեաիրավական գնահատականներ, անհարկի ձգձգվում է գործի քննությունը, որով ամեն ինչ արվում է այդ անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Դիմողի համոզմամբ իրավապահ մարմինների և դատարանների այսպիսի անօրինական վարքագիծն ակնհայտորեն պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այդ թվում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։

Ըստ իրավահաջորդի փաստաբանի՝ գործի նախաքննության ընթացքը ձգձգվում է, խաթարվում է գործի օբյեկտիվ ընթացքը, նշանակվել է իրավական հարցերով լրացուցիչ փորձաքննություն այն պարագայում, երբ արդեն իսկ տեղի է ունեցել առաջնային հարցերով փորձաքննություն, ինչը անտեղի է, և այս անհարկի ձգձգումները կարող են հանգեցնել գործի անբարենպաստ ելքի։

Մ․Մնացականյանի բարձրացրած հարցերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ տեղեկացա, որ գրությունս հասցեագրվել է Երևան քաղաքի դատախազություն։

Բարձրացված հարցերը հիրավի խիստ մտահոգիչ են, ուստի որոշեցի դիմել նաև միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ողբերգական այս միջադեպի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հոր կողմից ներկայացված մտահոգությունների վրա՝ հաշվի առնելով նաև, որ Մ․ Մնացականյանը ցանկանում է, որ ես միջազգային օղակներին ևս հասցնեմ իր կողմից ներկայացված մտահոգությունները:

Երեկ այս թեմայի վրա հրավիրեցի նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Քեթրին Գյորինգ Էքարդի ուշադրությունը. դեպքի առիթով Բունդեսթագի 5 պատգամավորներ արդեն նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Կարևոր եմ համարում նշել, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ երաշխավորված է արդար դատաքննության իրավունքը. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային լսումների իրավունք:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետևողական եմ լինելու այս ողբերգական դեպքի քննության ընթացքին և կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան մարդկանց մոտ առկա՝ գործին հնարավոր ազդեցությունների ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը:

Իսկ արարողակարգային պահանջներին հղումներով հղի կնոջը օգնելու պարտավորվածության բացակայության մասին մեջբերումներ անողներին ստիպված եմ հիշեցնել, որ Սահմանադրությունն է ամրագրել, որ մարդը բարձրագույն արժեք է։

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
Ամենադիտված