Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Թեհրան-22․ Վահե Հովհաննիսյան

Blogosphere

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր «Թեհրան–22» հոդվածում գրում է․ «Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։

Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարման բարձրացման ցուցիչ է։

Երեք խոշոր տերությունների հանդիպումից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց Թեհրանում է 3+3 ձևաչափով հանդիպման նախապատրաստման մասին։

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ինչ-որ մի պահից պետք է ներգրավվեն իրենց մասին կայացվող որոշումների ընթացքին։ 1943-ի Թեհրանում նման ձևականություններ չկային, և փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագրերը որոշվում էին առանց ավելորդ բարեկրթության։ Հիմա, ամեն դեպքում, 21-րդ դար է։

Պուտինի ելույթը Թեհրանից հետո

ՌԴ նախագահը Թեհրանում փակ դռների հետևում հանդիպումից անմիջապես հետո ռուսաստանյան լսարանի առաջ հրապարակային ելույթ ունեցավ «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումում։ Չափազանց հետաքրքիր ձևաչափ էր։ Հնչեցված գաղափարներից երկուսն առանցքային էին.

-         Համաշխարհային պատմության մեջ սկսվում է նոր դարաշրջան

-         Միայն սուվերեն պետություններն են ի վիճակի ունենալ զարգացում և աճի դինամիկա։

Կովկասյան նոր ճարտարապետությունը և մենք

Պատերազմից անմիջապես հետո պարզ էր, որ սկսվել է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որին բոլորն այս կամ այն կերպ պատրաստվում էին։ Բացի Հայաստանից։

Մեր գնահատականները մեր մասին սխալ էին և սխալ են առ այս պահը։ Հայաստանն ամենաթույլը չէ, ամենախոցելին չէ, ամենաանհեռանկարը չէ. Հայաստանն ուղղակի ամենաանպատրաստն է։ Մենք կարիք ունենք «նոր ժամանակների համար ուժեղ /նոր/ գաղափարների»։ Ու մենք այդ գաղափարները չենք մշակում։ Եթե ռուսներն են իրենց համար դա կարևորում, ապա մեզ համար դա պարզապես կենսական է։

Իշխանությունըհանդես է գալիս միայն իրեն հասկանալի դեկլարատիվ ձևակերպումներով, ուրիշ ոչինչ։ Իսկ գործնականում նրա քայլերը նշանակում են միայն Ադրբեջանի պայմանների կատարում և Թուրքիայի հետ «լավ լինելու» մանկական պատկերացումներ։ Հակաիշխանական համակարգը սրան հակադրում է պարզունակ, էլի դեկլարատիվ հակաթուրքականությունը՝ «Հայաստանն առանց թուրքի» և «դեմ ենք ապաշրջափակմանը» ժամանակավրեպ ձևակերպումներով։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, դժվար է ասել։ Այդպես չպետք է լիներ, որովհետև կար սոլիդ այլընտրանք ձևավորելու անհրաժեշտ ռեսուրսը։

Ռուսաստանի դեսպանն ավելի է, քան դեսպանը

Հայաստանի և Արցախի անտանգությունն այս պահին ապահովում է Ռուսաստանը, նրա բանակն է ֆիզիկապես կանգնած սահմանագծին, և նրա քաղաքական կշիռն է կասեցնում ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։ Սա՝ այս պահին, թե ինչ կլինի ավելի ուշ՝ շատ դժվար է հաշվարկել։

Անհավանական է, բայց այս պայմաններում Հայաստանում զարգանում են հակառուսական տրամադրություններ՝ ընդհանուր ազգային և պետական անկման ֆոնին։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ տարվում է լուրջ աշխատանք։

Երբ քո պետության ֆիզիկական անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ քո երկրի ներսում աճում են հակառուսական տրամադրություններ, և անարգել գործունեություն է ծավալվում այդ ուղղությամբ, դա մեծ աղետի նախանշաններն են։ Այստեղ անելիք ունեն թե´ ներսի գիտակից շրջանակները, թե´ հենց Ռուսաստանը։

Պարզ մի օրինակ. պրոռուսական ակտիվիստների բանտարկությունները անցնում են ռուսական խոր անտարբերության ներքո։ Դա բերում է հայ հասարակության ներսում Ռուսաստանի հեղինակության անկմանը։ Մարտի 1-ից հետո արևմտյան դեսպաններն օրվա ռեժիմով զբաղված էին դատաիրավական պրոցեսներով, պրոարևմտյան ակտիվիստներին ամեն տեսակի աջակցության ցուցադրմամբ և կազմակերպմամբ, ընդհուպ մինչև քրեական օրենսգրքի հոդվածներ փոխել տալով։

Կա տպավորություն, որ Ռուսաստանը նման հարցերոմ դեռևս չունի «նոր գաղափարներ, նոր ժամանակների համար» և չի կարողանում գտնել համարժեք աշխատանքի ճիշտ մոտեցումները։ Հայտնի բանաստեղծական տողը վերաշարադրելով՝ «Ռուսաստանի դեսպանն ավելին է, քան դեսպանը»։ Հակառակ դեպքում դեռևս գոյություն չունեցող թուրքական դեսպանն ավելի ազդեցիկ է դառնում։

Ընդհանուր վտանգի առաջ

Կա մի ծանր կասկած, որ  Թեհրանի հանդիպումների արդյունքում իրավիճակը (մեր մասով) չի լիցքաթափվել, և զարգացումները դեռևս հստակ չեն։ Մեր պետությունն այսօր քանդված վիճակում է, և ունի բովանդակային ու ռազմական Սիրիայի վերածվելու շատ մեծ  հնարավորություն։ Գերտերությունների հատուկ ծառայությունների անակնկալ այցերը Երևան, Ալիևի կոշտացող սպառնալիքները, Իրանի հանդեպ լարվածությունը և Ռուսաստան-Արևմուտք գրեթեպատերազմը խոսում են այն մասին, որ ամեն պահի հնարավոր է նոր զարգացում, և Հայաստանը կանգնած է տեսանելի վտանգի առաջ։

Երկրի ներսում այս՝ ընդհանուր վտանգի գաղափարը պետք է լինի մեր գործողությունների առանցքում։ Ու հիմա Հայաստանում «նոր ժամանակների համար՝ նոր գաղափարներ» են պետք։

Եվ թե´ իշխանությունը, թե´ Նիկոլը (այս երկուսի միջև կա որոշակի տարբերություն), թե´ ոչ իշխանական համակարգը ունեն հընթացս հետևություններ անելու և նկատելի փոփոխությունների ենթարկվելու անհրաժեշտություն։ Սա է պահանջում ազգային, պետական շահը։  Բարիկադներում վերանայումներ են պետք՝ ձևակերպումների, հռետորաբանության, մարտավարական և այլն։ Որպես առաջին քայլ՝ ընդհանուր վտանգի գիտակցման, իշխանությունը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցվեն բոլոր հետապնդումները, դադարեցնի քաղաքական բոլոր դատավարությունները, իսկ ընդդիմությունը պետք է հրաժարվի անձնական սպառնալիքի և վիրավորանքի ձևակերպումներից։ Այս պարզ երկու քայլերը կմեղմեն ներքին լարվածությունը։

Դա արդեն  հնարավորություն կստեղծի՝ կոմունիկացիայի հաջորդ մակարդակների համար։

Պետք է ձևակերպվեն նոր ժամանակներում հայկական տեսակետները։ Եթե այդ տեսակետները պրագմատիզմի և ազգային արժանապատվության հենքի վրա ձևակերպված չեն, ապա անհնար է լինելու խոշոր խաղացողներին դրանք ներկայացնել, և առավել ևս անհնար է լինելու սեփական ժողովրդին համախմբել դրանք պաշտպանելու գաղափարի շուրջ։ Մենք պետք է մշակենք տնտեսական, կոմունիկացիոն, ռազմական, քաղաքական հարցերի սոլիդ փաթեթ՝ Ռուսաստանի և Իրանի հետ սերտ աշխատանքի։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ լուծումներով։Կան բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք Հայաստանը կարող է զարգացնել։

Եթե դրա համար պետք է Աժ-ում միասին աշխատել, ուրեմն պետք է աշխատել։ Եթե պետք են նոր ընտրություններ, ուրեմն պետք է անել դրանք, եթե պետք է նոր կառավարություն, ուրեմն պետք է այն լինի, եթե պետք է ինչ-որ նոր ձևաչափ որակյալ աշխատանքի և արդյունքի համար, ուրեմն պետք է, եթե պետք է իշխանությունից և հարթակից դուրս ունակ մարդկանց ջանքերը միավորել, ուրեմն պետք է։ Մեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ։ Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը։ Սա խաղ չէ, սա մեր պետության գոյության հարցն է, մեր ընտանիքներին, մեր բոլորին ուղղված ֆիզիկական սպառնալիք։

Եթե մեզ մեկ րոպե նայենք Թեհրանի պատուհանից, ապա Հայաստանն ունի այս պատկերը. իշխանություն՝ իր անհասկանալի պահվածքով, հակաիշխանություն՝ իր միագիծ հակաթուրքականությամբ, և բացառիկ անտարբեր հասարակություն։

Այսօրվա վիճակը պետական աննորմալություն է, որը մեզ տանում է սպասվող-անակնկալ պատերազմի կամ կորստի։ Հարավային Կովկասում նոր ճարտարապետության պրոցեսի պայմաններում հնարավոր չէ պետությունը դուրս դնել իրական  պրոցեսներից և հանդես գալ կամ բացառապես սպիտակ դրոշով, կամ ժամանակավրեպ պատկերացումներով։ Դա խոշոր խաղացողների մոտ անմիջապես կձևավորի այդ պետության գոյության նպատակահարմարության հարցը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular