Tesla-ն երեք ամսում վաճառել է իր ակտիվների երեք քառորդը 1 միլիարդ դոլարով
LeisureԱշխարհի խոշորագույն էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը ապրիլ-հունիս ամիսներին 936 միլիոն դոլարով վաճառել է նախկինում գնված բիթքոյնների մոտ 75%-ը: Այս մասին հաղորդվում է ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ։
Այն բանից հետո, երբ Tesla-ն հրապարակեց բիթքոյնների վաճառքի վերաբերյալ տվյալները, դրա փոխարժեքը կտրուկ իջավ 23,7 հազարից մինչև 23 հազար դոլար։
Զեկույցից հայտնի է դարձել, որ Tesla-ի եկամուտն առաջին եռամսյակում 18,76 մլրդ դոլարից նվազել է մինչև 16,93 մլրդ դոլար երկրորդ եռամսյակում։
Փետրվարի սկզբին Reuters-ը հայտնել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն ուներ 1,99 միլիարդ դոլար բիթքոյն ակտիվներ: Նշվում է, որ գործարար Իլոն Մասկի ընկերությունն ինքն է բացահայտել իր կրիպտոարժույթի ակտիվների շուկայական արժեքը: