Եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի, սահմանափակումներ կլինեն, բայց հիմա այդ վիճակը չէ․ Անահիտ Ավանեսյան
ՏեսանյութերՎերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ, ինչը հիմնականում պայմանավորված է դեպի եվրոպական երկրներ ճամփորդություններով։ Այս մասին այսօր՝ հուլիս 21-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։