Արմավիրի մարզի ավտոճանապարհը երկկողմնակի փակ է․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է եղել
ՀասարակությունԱրդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ, ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրից՝ ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։ ակցիայի մասնակիցներն ասում էին․
«1 ամիս է՝ դիմել ենք մարզպետին, ոչ մի պատասխան։ Պատճառաբանում են՝ երբ քամի է լինում՝ հոսանքն անջատվում է։ Ի՞նչ քամու մասին է խոսքը, երբ 2-3 օր է՝ քամի չկա։ Բավական է, պահանջում ենք՝ մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարը թող գան ու սպառիչ պատասխանեն մեր հարցերին»,-բողոքել են ցուցարարները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Մեծամորի ոստիկանապետ Սամվել Խմելյանը, Ճանապարհային ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը՝ փորձելով գյուղացիներին համոզել, որ ճամնապարհը բացեն։ Սակայն գյուղացիները հրաժարվել են, և տեղի է ունեցել քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև։