Գեղարքունիքի մարզի 5 գյուղերում պետական միջոցներով կվերակառուցվեն խմելու ջրի մատակարարման համակարգերը
ՀասարակությունՀՀ կառավարությունը 2022 թվականի հուլիսի 21-ի նիստի որոշմամբ 402 միլիոն 240 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ եւ Սարուխան բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,
նշյալ գումարից 54 միլիոն 351,5 հազար դրամ հատկացվում է Սեւան համայնքի Վարսեր,167 միլիոն 339,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն,
138 միլիոն 284,5 հազար դրամ՝ Գավառ համայնքի Կարմիրգյուղ եւ Սարուխան,
42 միլիոն 264,9 հազար դրամ՝ ճամբարակ համայնքի Վահան գյուղերի խմելու ջրի մատակարարման համակարգերի վերակառուցման համար։