«Վայելեք սիրո ամեն մի մասնիկը»․ Հասմիկ Խոջյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը
ԺամանցԴերասանուհի Հասմիկ Խոջյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
Իր Ինստագրամյան էջում հրապարակված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին երեկոյան կերպարում է։ Նա կրում է կանաչ երանգի զգեստ։ Մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում հանդերձանքի երանգի արեւային ակնոցը։ «Սերն ամենուր է..... վայելեք սիրո ամեն մի մասնիկը», - ընտանեկան լուսանկարին կից գրել է Հասմիկը։